ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ՀՀ դեսպանի հետ քննարկել է «ԹՐԻՓՓ-ն ու հիբրիդային սպառնալիքները»

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն: Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ԵՄ-ը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում – Live News

Եվրամիության երկրների դեսպանները այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում։ «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային … Read more

«Հիբրիդային սպառնալիքների» անվան տակ ԵՄ-ն կարող է աջակցել մեդիա դաշտի «ֆիլտրացմանը»

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծառայամիտ է և չունի սեփական պետության համար հստակ մշակված օրակարգ ու քաղաքական հետագիծ ոչ մի ապացուցման կարիք չունի, այն «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է։ Իր վերջին եվրոպական ելույթում Փաշինյանը եվրոպացիներին խնդրում էր «տեր դառնան», որպեսզի ինքը կարողանա Հայաստանում «ժողովրդավարություն կառուցի»։ Նրա այդ հայտնի «կգբ-ի գործակալ», «ռուսաստանամերձ», «բելոռուսամերձ» տերմինների … Read more