Այսօր Իրանն է թելադրում իրավիճակ, թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ-ն փաստի առաջ են կանգնած. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Reuters-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, գրում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։ Ինչո՞ւ է Իրանը նման դիրքորոշում որդեգրել, ի՞նչ զարգացումներ կարելի է … Read more

Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը երկարացնում կարանտինային ռեժիմը․ կորոնավիրուսի վտանգը ընդամենը պատրվակ է

Ադրբեջանում կրկին երկարացվել է կարանտինային ռեժիմը՝ դրանից բխող սահմանափակումներով: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի կառավարությունը: Իշխանությունները պնդում են, որ կարանտինը դեռևս անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:  Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման իրական վտանգ կա՞: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բացարձակ վտանգ չկա. արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե զրոյական են կորոնավիրուսի ցուցանիշները Ադրբեջանում … Read more

Նրանց նպատակն է ունենալ Ռոբերտ Քոչարյան անունով վարչապետ. Հասմիկ Հակոբյան

Հայաստանում քաղաքական դաշտն աստիճանաբար ակտիվանում է՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական ուժերն արդեն սկսել են ակտիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, քննարկում են սոցիալական ծրագրեր, հնարավոր սահմանադրական փոփոխությունները և ընտրական գործընթացի շուրջ ձևավորվող նոր դաշինքները։ Ի՞նչ մարտավարություն են որդեգրել իշխանություններն այս անգամ, և ինչպե՞ս են վերաբերվում ընդդիմադիր դաշտում ձևավորվող կոնսոլիդացիաներին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է … Read more

Փաշինյանը դաշտը բաժանում է խաղաղության մունետիկների ու պատերազմի հրձիգների. ընդդիմությունը պետք է շատ նրբանկատ լինի. Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը – Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ «նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»։ Այս հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք, և … Read more

Թրամփի նվազող վարկանիշը ստիպելու է նրան, որ պատերազմը մինչև վերջ տանի, այսինքն իշխանափոխության․ Արա Պապյան

«Հեռանկարն» այսօր քաղաքագետ Արա Պապյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրդադարձությունները։ Առավելապես անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին։ Ի՞նչ սցենարով են զարգանում իրադարձությունները մեր հարևան երկրում, որքա՞ն կարող է ձգվել պատերազմը, ո՞ր արդյունքը կարող է ձեռնտու լինել Հայաստանի շահերի տեսանկյունից։ Քաղաքագետը հակված է այն կարծիքին, որ պատերազմը կշարունակվի այնքան մինչև Իրանում լինի իշխանափոխություն։ … Read more

Վաշինգտոնում առաջարկում են պատժել Կովկասի պետություններին Չինաստանի հետ համագործակցելու համար

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը: Թբիլիսիի, Բաքվի ու Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք ու առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել:  Ո՞վ է նախաձեռնողը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթը … Read more

Իսրայելում խոստովանում են, որ Իրանից հետո կարող են ուժային գործողություն սկսել Թուրքիայի դեմ

Իսրայելի նախկին վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո հավանական է համարում իր երկրի զինված հակամարտությունը Թուրքիայի հետ: Նաֆթալի Բեննեթն ասել է, որ եթե Թուրքիան չվերանայի իր քաղաքականությունը, այն Իրանից հետո պետք է լինի հաջորդը: Ինչպե՞ս սա հասկանալ. Իսրայելը պատրաստվում է հարձակվե՞լ Թուրքիայի վրա: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: … Read more

Այսօրվա հայկական զինուժը շատ ավելի արդիական է, այն արմատական բարեփոխումների է ենթարկվել․ ԱՄՆ գեներալ Մարք Մաքքարլի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հիմնադիր նախագահ, ԱՄՆ թոշակի անցած գեներալ-մայոր Մարք Մաքքարլիին և Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հիմնադիր փոխնախագահ Ափո Չափարյանին։ Անդրադարձ է եղել Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հայաստանյան առաքելություններին, մեր երկրում՝ ՊՆ-ի հետ իրականացվող ծրագրերին։ Ամերիկացի գեներալը խոսել է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հնարավոր վտանգների և ռիսկերի մասին, անդրադարձել` Հայաստանի … Read more

Մենք ուզում ենք ընդամենը պաշտպանել մեր ժողովրդին խաբվելուց, մենք որևէ ուժից մտավախություն չունենք. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը  – Օրերս ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող … Read more

Ինչի՞ համար է Ալիևը փոփոխում Նախիջևանի սահմանադրությունը ու արդյո՞ք ինքնավարությունը կարող է վերացվել

Իլհամ Ալիևի հրամանագրով հաստատվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սամանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Մեկնաբանները կարծում են, որ ինքնավարության գլխավոր օրենքի վերանայումը ուղղակիորեն կապված է թե՛ աշխարաքաղաքական վերջին զարգացումների, թե՛ Ալիևի ունեցած ներքին խնդիրների հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդում սահմանադրական այդ բարեփոխումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերանայվել են մի քանի կարևոր դրույթներ. … Read more