Այսօրվա հայկական զինուժը շատ ավելի արդիական է, այն արմատական բարեփոխումների է ենթարկվել․ ԱՄՆ գեներալ Մարք Մաքքարլի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հիմնադիր նախագահ, ԱՄՆ թոշակի անցած գեներալ-մայոր Մարք Մաքքարլիին և Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հիմնադիր փոխնախագահ Ափո Չափարյանին։

Անդրադարձ է եղել Ամերիկա-Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հայաստանյան առաքելություններին, մեր երկրում՝ ՊՆ-ի հետ իրականացվող ծրագրերին։

Ամերիկացի գեներալը խոսել է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հնարավոր վտանգների և ռիսկերի մասին, անդրադարձել` Հայաստանի անվտանգային խնդիրներին ու հայկական զինուժի մարտունակությանը։

«Այսօրվա հայկական զինուժը շատ ավելի արդիական է, այն արմատական բարեփոխումների է ենթարկվել»,-նշել է ամերիկացի գեներալը։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Leave a Comment