Հայաստանում քաղաքական դաշտն աստիճանաբար ակտիվանում է՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Քաղաքական ուժերն արդեն սկսել են ակտիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, քննարկում են սոցիալական ծրագրեր, հնարավոր սահմանադրական փոփոխությունները և ընտրական գործընթացի շուրջ ձևավորվող նոր դաշինքները։
Ի՞նչ մարտավարություն են որդեգրել իշխանություններն այս անգամ, և ինչպե՞ս են վերաբերվում ընդդիմադիր դաշտում ձևավորվող կոնսոլիդացիաներին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: