Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է


Երևանի Մոլդովոկան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Դիտումների քանակ3

Leave a Comment