49-ամյա տղամարդը սպառնացել է շտապօգնության անձնակազմին

Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։ Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների … Read more

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի … Read more

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում … Read more

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

22 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների … Read more

2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

«2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելին է եղել 2024թ համեմատ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ 7 նոր Մերսեդես մեքենաների ձեռքբերմանը, որը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացրել է իր միջոցների հաշվին՝ լիզինգով, մինչդեռ նախորդ տարիներին շտապօգնության մեքենաները եղել են նվիրատվություն տարբեր երկրների կողմից: … Read more

2026–ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ … Read more