Կոստան Զարյանի «Արա Աստվածը»՝ «ձայնային բեմում»․ Հանրային ռադիոյի նոր ռադիոներկայացումը պատրաստ է

Երկու օրից ունկնդրի դատին կհանձնվի Հանրային ռադիոյի ամենաառանձնահատուկ ձևաչափերից մեկի՝ ռադիոթատրոնի հերթական ձայնագրությունը, որն այս անգամ իր բնույթով առանձնանում է․ հիմքում Կոստան Զարյանի «Արա Աստվածն» է՝ առաջին անգամ ռադիոներկայացման ձևաչափով։

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնում է․ «Տեղեկացնում եմ, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի վերջինս ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներներին: Տեր Աբրահամը իրավացիորեն հրաժարվել էր կատարել … Read more

Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

18 Սեպտեմբերի, 2026 Բռնազավթված Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում կանցկացվեն զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժություններին կներգրավվեն անձնակազմ, մարտական տեխնիկա, ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։ ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ «Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար օգտահաշիվ … Read more

ԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը – Live News

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, օպերատիվ-մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներ և ծառայողներ, վետերաններ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Անդրանիկ Սիմոնյանը, ողջունելով հանդիսավոր տողանի շարված զինծառայողներին, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը նրանց բերած անձնվեր ծառայության, առաջադրված … Read more

Քոչարյան, Խաչատրյան, Կաթողիկոս․ դատարաններում զուգահեռ ընթացող երեք քրեական գործ

Հակակոռուպցիոն դատարանը քրեական հետապնդում է հարուցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ։ Սրան զուգահեռ՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են Մարտի 1-ի և նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործերով դատական նիստերը։ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը, որը … Read more

«ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

18 Սեպտեմբերի, 2026 Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական … Read more

Բարձրագույն կրթության գինը․ որքա՞ն է արժենում ուսանող լինելը Հայաստանում

2026 թվականի ընդունելության պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի պետական և ոչ պետական բուհեր ընդունվել է շուրջ 11 հազար դիմորդ՝ հայտագրվածների 69 %-ը և դպրոցական շրջանավարտների 49 %-ը։ Այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ շրջանավարտ այս տարի դարձել է ուսանող։ Սակայն ընդունվածների թվի հետ մեկտեղ ուշագրավ է նաև նրանց ուսման ֆինանսավորման պատկերը․ ընդունվածների 81%-ը՝ գրեթե  ամեն … Read more

Գևորգն ու իր 45-ամյա տրակտորը՝ Շիրակի սարերում․ տեխնիկան նորանում է, բայց խոտը դեռ մարդու գործն է

Գևորգ Գրիգորյանի տրակտորը գրեթե 45 տարեկան է։ Խոտհնձի սեզոնից առաջ  ողջ տարի այն նորոգում է, որ սարերի դժվար ճանապարհներին չկանգնի։ Հին տրակտորի համար պահեստամաս գտնելը հեշտ չէ, նոր տեխնիկան էլ թանկ է։ Բայց Գևորգն ասում է՝ իր սար ու ձորերին այս տեխնիկան է պետք։ Այս տարի, սակայն, նույնիսկ սարքին տեխնիկան գրեթե մեկ ամիս սպասեց, մինչև … Read more

Խորհրդարանական առօրյա․ ընտրախախտումների մասին պնդումներ, փոխադարձ մեղադրանքներ և կանխարգելիչ մեխանիզմների անհրաժեշտություն

ԱԺ-ում այսօր բուռն քննարկումներ էին, թեման՝ վերջին խորհրդարանական  ընտրությունները։ Պատգամավորները խոսել են ընտրախախտումների, քաղաքական ֆինանսավորման ու տեղեկատվական ազդեցությունների մասին։ Քննարկվել է նաև ընտրական օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտության հարցը։ ԱԺ-ում երկրորդ օրն է՝ քննարկվում է խորհրդարանական ընտրությունների թեման։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին ու գնահատականներին։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության … Read more