Սպանված 3-ամյա Տիգրանի գործով հայրը կմնա կալանքի տակ • Tribune.am

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով … Read more

100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին

14 Հունվարի, 2026 News.am-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 14–ին, Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին 2020 թվականի 44–օրյա պատերազմի օրերին հայկական կողմը գերի էր վերցրել, ավելի ուշ Սյունիքի առաջին ատյանի դատարանը նրանց ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ վարձկանության և պատերազմական այլ հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով։ Ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության՝ Սիրիայում բնակվող և … Read more

ՀՀ-ում ցմահ ազատազրկված սիրիացի մարդասպանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հիմնական դրույթներին

ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո նախարար Միրզոյանը Վաշինգտոնից ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է փաստաթղթի հիմնական դրույթներին, կարգավորումներին: Նախարարը պատասխանել է ԶԼՄ-ներից ստացված հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Դու ուրիշ երգ գիտե՞ս»․ ճակատագրական հարցը, որ Մաթևոսյանին ռադիոյի ու Հայաստանի ձայն դարձրեց

Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մաեստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են՝ նրան 85 ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին Հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս՝ իր 100-ամյակը ևս միասին ենք նշելու։ Իսկ այսօր՝ դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է՝ «ես երջանիկ մարդ եմ»։

Հրդեհ Մարգահովիտ գյուղի տներից մեկում

Հունվարի 14-ին՝ ժամը 13։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին … Read more

Արտակարգ դեպք, Աբովյան փողոցում հնչել է կրակnց, անչափահաս վիրավnրներ կան

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի … Read more

Տեսագրությունում երևացող անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Ի՞նչ ազդեցություն կունենա Շիրակի խստաշունչ ձմեռը գյուղատնտեսության վրա – Tsayg

Տարիներ շարունակ ձյան պակասից ու երաշտից տուժած Շիրակի գյուղատնտեսներն այս ձմեռը դիմավորում են երկակի զգացումով՝ մի կողմից խիստ ցուրտ եղանակ, մյուս կողմից՝ երկար տարիներից հետո առատ տեղումներ։ Ֆերմերների համոզմամբ՝ ձյունը ոչ միայն խոնավության աղբյուր է, այլև բնական պաշտպանիչ շերտ՝ հատկապես աշնանացան մշակաբույսերի համար։

Ստեփանավանի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 12-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ 64-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի … Read more