ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, հայտնել են Պետդեպարտամենտից։ Ըստ Պետդեպարտամենտի հուշագրի, հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել դիմումները գործող օրենքի համապատասխան, մինչ վերանայվում են վիզաների ստուգման ընթացակարգերը։ Կասեցումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով։ Այլ մանրամասներ չեն հաղորրդվում։ Նոյեմբերին ԱՄՆ նախագահը խոստացել էր … Read more

2025 թվականին կառավարության աշխատակազմին բաժանվել է շուրջ 802,5 մլն դրամ խրախուսում․ «Փաստինֆո»

2025 թվականին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվել է  շուրջ 802,5 մլն դրամի պարեւատրում եւ խրախուսում։ Այդ մասին են վկայում «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից ստացված տվյալները։  «Փաստինֆո»-ն 2025-ի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ ՀՀ կառավարությունից խնդրել էր հայտնել, թե արդյո՞ք ՀՀ կառավարության աշխատակազմին պարգևատրումներ տրվել են, թե ոչ, տրամադրվե՞լ են տարեվերջյան պարգևավճար/հավելավճարներ, 13-րդ աշխատավարձ և միջինը … Read more

Մհերն էլ էր այս ռեժիմի օրոք ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան գրում է․ «Մհերին նվիրված հուշ-երեկոյի մասին եթերից տեղեկացա, թե չէ սիրով կմասնակցեի։ Ստացվեց այնպես, որ իր հետ ամենաինտենսիվ եւ ջերմ շփումը ունեցել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պատգամավորական այցելությունների ընթացքում բացահայտեցի կարգին մարդու։ Իրար ավելի հեշտ եւ պարզ էինք հասկանում նաեւ այն պատճառով, որ Մհերն ինքը այս ռեժիմի օրոք ենթարկվել էր քաղաքական … Read more

«Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» հանրային քննարկման արդյունքներ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ   2026թ. հունվարի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անց կացվեց հանրային քննարկում՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփման վերաբերյալ:   Հանրային քննարկմանը … Read more

9-րդ կանչը՝ 10 հազար դրամ․ քաղաքացիները 15 օր կունենան վճարելու շտապբուժօգնության համար

Դեկտեմբերի վերջին օրերին ու հունվարի առաջին տասնօրյակում երևանցիները 35 տոկոսով ավելի քիչ են շտապօգնության կարիք ունեցել։ Եթե նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ծառայությունը մեկ օրվա ընթացքում 1150-1200 կանչ էր ստանում, ապա վերջին մի քանի օրերին այդ թիվը 800-ից 850-ի միջակայքում է։ Ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նկատում է՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, տոնական օրերին գրանցվող պատահարները՝ ակնկալիքները … Read more

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի … Read more

Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր

14 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 14–ին, ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Վահան Պետրոսյանը Վարդենիսում էր ծառայում, բայց Երևանից է։ Նա 6 ամսվա ծառայող էր։ Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով … Read more

Առաջարկվել է սահմանել լիազորող նորմ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքում կատարել լրացում եւ սահմանել լիազորող նորմ: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի … Read more

Ազգային հավաքականի 3 մարզիկ կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է մարզիկներ՝ Դարիուս Մալիկ Մաքգինի, Ջասթինիան Լուիս Ջեսափիի և Հովհաննես Արտակի Մարգարյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը։ Ըստ հիմնավորման՝ Դարիուս Մալիկ Մաքգին և Ջասթինիան Լուիս Ջեսափին ընդգրկված են բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում և նախատեսվում է նրանց մասնակցությունը ուսումնամարզական հավաքներին ու միջազգային մրցումներին։ Հովհաննես Արտակի … Read more

Փոփոխություններ են առաջարկվում «Բուսասանիտարիայի մասին» և կից ներկայացված օրենքներում

Օրենսդրական փաթեթի նպատակն է բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմերի եւ դրույթների լրացումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական … Read more