Նախարար․ Ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն

Նախարար․ Ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն

21 հունվարի 2026 – 18:52 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև հայտնել է, որ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է, հայտնում է 1lurer.am-ը:

«Կամավոր ատեստավորման արդյունքներն ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որն ուսուցչական կազմի մոտ 31 տոկոսն է: Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է:

Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է: Այս քաղաքականություններն ունեն կոնկրետ արդյունք:

Նախորդ տարի մեր դպրոցներ մտել է մոտ 4000 նոր ուսուցիչ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են: Մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- նշել է նախարարը:

Leave a Comment