Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Leave a Comment