Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Էլիո» մուլտֆիլմի համար

Ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ Disney/Pixar-ի «ELIO» անիմացիոն ֆիլմի համար։ Այս նախագիծը դարձել է նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը Pixar-ում և նաև պատմական իրադարձություն՝ ստուդիայի համար։ Շարաֆյանն ընկերության պատմության մեջ առաջին հայուհին է և երրորդ կինը, որ նկարահանել է Pixar-ի լիամետրաժ ֆիլմ։ «ELIO»-ն պատմում է 11-ամյա տղայի մասին, որն անսպասելիորեն դառնում է Երկրի միջգալակտիկական … Read more

Հրազդանի, Չարենցավանի և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Հրազդանի, Չարենցավանի և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին … Read more

Ընտրություններին ընդդիմության մի դաշինքով մասնակցելը այս պահին անհնար է․ Իշխան Սաղաթելյան 

26 Հունվարի, 2026 Քաղաքական դաշտում կան առաջարկներ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է մասնակցի մի դաշինքով, որը նաև տարբեր հարցումներով մարդկանց մոտ շատ լավ ընկալում է գտնում: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այս գաղափարին ընդհանուր առմամբ դեմ չենք, բայց նաև հասկանում ենք, որ ըստ էության դա … Read more

Հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո իշխանության գործողությունները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հակասահմանադրական քայլերի առնչությամբ Հայաստանի իրավաբան-գիտնականները հայտարարություն են տարածել, որում ասված է. Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ  երևույթներին: Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց … Read more

1992թ. հունվարի 26-ը նշանավորվեց Քարին տակի հերոսամարտով

«Ապառաժ». 1992թ. հունվարի 26-ը նշանավորվել է Քարին տակի հերոսամարտով: Շուշիից առավոտյան 5:45 րոպեին հակառակորդն անցել է հարձակման, Քարին տակին օգնության են հասել հարևան գյուղերի բնակիչները: Թվաքանակով և զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցող հակառակորդը հետ է շպրտվել՝ գյուղի շրջակայքում թողնելով 130-ից ավելի սպանվածներ, ջարդվել է Բաքվից բերված գումարտակը, մի քանի տասնյակ զոհեր է տվել նաև Շուշիի … Read more

Սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ, առավոտյան ժամերին՝ մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։   Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Քամին՝ … Read more

ԿԳՄՍՆ-ն պատասխանել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախկին նախագահի մեղադրանքներին

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի հրաժարականի հարցը ԿԳՄՍ նախարարության իրավասություններից դուրս է։ Ֆեդերացիան գործում է իր կանոնադրությամբ, իսկ նախարարությունը չի միջամտում մարզական ֆեդերացիաների նախագահների ընտրության կամ հրաժարականի գործընթացներին․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվել է, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականի վերաբերյալ նախարարությանը պաշտոնապես չի տեղեկացվել, թեմայի շուրջ քննարկում չի եղել։ … Read more

Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ

Հունվարի 19-25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային … Read more

Արեյանը՝ ձնամաքրման մասին․ Տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն՝ ինտենսիվ ձյան և ակտիվ երթևեկության պատճառով

26 հունվարի 2026 – 13:42 AMT PanARMENIAN.Net – Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, անդրադառնալով ձնամաքրմանը, ասել է, որ քաղաքապետարանում գիտեին, որ հունվարի 20-ին և 23-ին ձյան առատ տեղումներ են լինելու, սակայն հունվարի 23-ին տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն՝ ինտենսիվ ձյան և ակտիվ երթևեկության պատճառով: «Մեքենաների շարժն ամբողջությամբ հատ-հատ նայել ենք ու … Read more

Իշխանափոխությունը ոչ միայն չի բերելու պատերազմի, այլ կանխելու է այդ պատերազմը․ Իշխան Սաղաթելյան 

26 Հունվարի, 2026 Եթե այս իշխանությունը կարողացավ խաբել, վերընտրվել, Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու ու շատ կոնկրետ այսպես կոչված այդ անկլավները, շարունակելու են կատարել Ադրբեջանի մնացած բոլոր պահանջները՝ փորձելու են սահմանադրություն փոխեն, Արցախի հարցը վերջնականապես փորձելու են փակել, ներազգային պառակտվածությունը հասցնելու են գագաթնակետին: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության … Read more