Ծանր օրեր են քահանաների համար, հատկապես Մասյացոտնի թեմում

«Ես տանջվում էի, չէի մտածում, մի ամբողջ գիշեր». – մի երեկո ու մի գիշեր տևեց Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի միացումը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին: Նա մտքափոխվեց ու, իր բառերով՝ ափսոսաց, ցավ զգաց շատ արագ: «Ես էսպես մտածեցի՝ եթե իրենք ճշմարիտ են, եթե ես ճշմարտության ճանապարհն … Read more

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը չի չեղարկում հերթագրումները • Tribune.am

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 20-ին ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր։ Քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով Ծառայությունը չի չեղարկում արդեն իսկ կատարված ամրագրումները և հունվարի 27-ին նախապես հերթագրված քաղաքացիներին կսպասարկի 2026 թվականի հունվարի 24-ին՝ շաբաթ օրը։ Ծառայությունից հայտնում … Read more

Օրվա Լուրեր. Եթե ադրբեջանական բենզինը բերում եք, կարող եք մարդկանց հարազատների աճյուններն էլ բերել. #ՈՒՂԻՂ

The post Օրվա Լուրեր. Եթե ադրբեջանական բենզինը բերում եք, կարող եք մարդկանց հարազատների աճյուններն էլ բերել. #ՈՒՂԻՂ appeared first on Tribune.am.

Հավանություն է տրվել ՀՀ և ԿԶԵՀ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը

Հավանություն է տրվել «ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև՝ ՀՀ տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։ ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում ՀՀ մասնաբաժինը 1 միլիոն … Read more

Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը: Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով պահանջել էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և … Read more

Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, նրա վիճակը կայուն է․ Անահիտ Ավանեսյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան»,-հայտնել է նախարարը։

Խոտ գյուղի ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ

Հունվարի 22-ին՝ ժամը 11։02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են … Read more

Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը կայուն է

22 Հունվարի, 2026 Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ հայտնեց՝ վիրահատությունը նորմալ է անցել։ «Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն   ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ … Read more

Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է. Անահիտ Ավանեսյան

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են: Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է նախարարը:

Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի վճարած հարկերից

«Երեկ, այսօր և վաղը՝ երեք օրում, ՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1.000.000.000 դրամ հարկ։ Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների»։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան