Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը կայուն է

22 Հունվարի, 2026

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ հայտնեց՝ վիրահատությունը նորմալ է անցել։

«Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն   ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշել է Ավանեսյանը։

Leave a Comment