Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են: Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է նախարարը: