ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում հասել է վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին

ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է՝ հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին, և այժմ կազմում է մոտ 40%։ Այս մասին հայտնում է The Kobeissi Letter վերլուծական ռեսուրսը։ «ԱՄՆ դոլարն այժմ կազմում է համաշխարհային արտարժույթի պահուստների մոտ 40%-ը՝ ամենացածր մակարդակն առնվազն 20 տարվա ընթացքում։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18 տոկոսային կետով։ … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային … Read more

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով ««Ֆիզիկական … Read more

Հայկ Դեմոյանի տանը քննչական գործողություններ են անցկացվում քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Քննչական կոմիտեից: Ավելի վաղ Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն»։  

Լոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, շարունակելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դեմ ներկայացված խմբային հայցի քննությունը, բավարարել էր նրանց շահերի պաշտպանի միջնորդությունը։ Խոսքը 2021-ին դատարան դիմած Լոռու մարզի 70 բնակիչների խմբային հայցի մասին է, որով նրանք Ախթալայի կոմբինատից առողջական ու տնտեսական վնասների փոխհատուցում են պահանջում։ Մինչև այդ դատարանը նրանցից սեփական միջոցների հաշվին փորձաքննություն էր պահանջել։ Այս … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 12-18-ը: Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (18.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ … Read more

Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

19 Հունվարի, 2026 Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, … Read more

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են 3 քաղբանտարկյալների

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին․ հայտնել է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։ Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ … Read more

Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին

Եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Սուրեն Թովմասյանն ասել է, որ  անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ 16 հազարով։ Կոմիտեն 2025–ին մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնայինի։ Ծառայությունների մի մասն արդեն հասանելի է … Read more

Քրեական ոստիկանները մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հունվարի 8-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ … Read more