Հայտնի է՝ որտեղ տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին. ABC Media-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ 2025-ի դեկտեմբերի 19-ին, Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի ժամանակ էր Էջմիածնի Աթոռը հայտարարել, որ առաջիկայում տեղի կունենա Եպիսկոպոսաց … Read more

Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները և արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ … Read more

Ինչո՞ւ Եպիսկոպոսաց ժողովը չի անցկացվում Հայաստանում․ Մայր Աթոռի պարզաբանումը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին` ճի՞շտ է արդյոք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից, և դա չի՞ հակասում արդյոք եկեղեցական կանոններին։ «Հարկ է ընդգծել, որ … Read more

Փոփոխություններ են առաջարկվում «Պետական տուրքի մասին» օրենքում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառման արդյունքում ընդարձակվել է չվերթեր իրականացնող … Read more

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում … Read more

«Նիկոլ Փաշինյան, հոպարիդ տղա Ալիեւը ասում է Արեւմտյան Ադրբեջան՝ մայրաքաղաքը Իրեւան, ձեն հանե՞լ ես». պատերազմի մասնակից

-Ուզո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի համար մի հատ սիրուն ոտանավոր ասեմ,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի շենքի բակում լրագրողներին հարցրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցներից՝ արցախյան 3 պատերազմների մասնակից Անդրանիկ Տոնոյանը: -Ես թուրքերին մանկուց չեմ հարգել՝ հասկանալով, որ ինչպես Անդրանիկ Զորավարն էր ասում, եթե թուրքը երկնքից իջած էլ լինի, չեմ հավատում: Ի՞նչ խաղաղություն: Նիկոլ Փաշինյանը Ստալինից հզո՞ր … Read more

Կառավարությունը վերանայում է արտերկրում սովորողների տարկետման պայմանները

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նոր նախաձեռնություն, որով վերանայվում է բարձրագույն կրթություն ստանալու համար տրամադրվող տարկետման կարգը։ Այդպիսով փորձ է արվում կանխելու մտավոր ներուժի արտահոսքը։ Կառավարության տվյալներով՝ գործող կարգն անարդյունավետ է, քանի որ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորողների ճնշող մեծամասնությունը ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում հայրենիք և չի համալրում երկրի գիտական ու տնտեսական ռեսուրսը։ … Read more

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մրցանակով՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության – Tsayg

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական … Read more

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ

19 Հունվարի, 2026 Հունվարի 12-19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։ ՆԳՆ ոստիկանությունից, մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 739, առանց … Read more

15 զինծառայող մահացավ և որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն չկրեց․ Աննա Գրիգորյան 

19 Հունվարի, 2026 Ուղիղ երեք տարի առաջ այս օրը տեղի է ունեցել մեր վերջին ժամանակների ամենաողբերգական իրադարձություններից մեկը, երբ 15 զինծառայողներ Ազատ գյուղում մի քանի րոպեների ընթացքում մահացան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ողբերգություն էր նաև այն, որ որևէ մեկը քաղաքական պատասխանատվության չենթարկվեց այս ողբերգությունների, ողբերգության և զոհերի համար: Ողբերգություն … Read more