Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։


Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։



Երևան քաղաքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դիտումների քանակ10

Leave a Comment