Նախարարը մանրամասներ է հայտնել Արցախից ՀՀ տեղափոխված վերջին 11 քաղաքացիների առողջական վիճակի մասին
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու․ հայտնել է Առողջապահության նախարարը։ «Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է Անահիտ Ավանեսյանը։