Փոփոխություններ՝ «Ընտրական օրենսգրքում»․ ի՞նչ է փոխվել

66 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ․ ձայների այսպիսի հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն անելու նախագիծը, որ մեծամասամբ վերաբերում է դիտորդական առաքելությանը։ Նախագիծը հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նախագիծը սահմանում է, որ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունից ելնելով՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ևս … Read more

Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվում են … Read more

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

23 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, … Read more

Վթար Կոտայքի մարզում․ կա մեկ զոհ

Հունվարի 23-ին՝ ժամը 16․25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում միմյանց են բախվել «Ֆորդ» և «ԿամԱԶ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ» մեքենայի վարորդը մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։   Դիտումների քանակ2

Իրենց ցանկությամբ են տեղափոխվել Հայաստան․ Արսեն Թորոսյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձանց մասին

Եթե մեր քաղաքացիներն ու հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, ապա մենք այդ ամենը պետք է բավարարենք․ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներին։ «Պատրաստվում ենք զբաղվել նրանց հարցերով, նրանց բոլոր կարիքները հոգալու ենք»,- ասաց նա լրագրողներին։ Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ 11 անձինք ցանկություն հայտնեցին գալ՝ … Read more

Նոր նշանակում՝ Մայր Աթոռում – Yerevan Today

23 Հունվարի, 2026 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են

Հունվարի 23-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և … Read more

Խնդրում ենք հեռու մնալ աղ ու ավազ ցանող մեքենաներից, ավազից կարող է կոտրվել դիմապակին․ ԵԱՍՄ տնօրեն

47 մեքենա աղ ու ավազ են ցանում Երևանի ճանապարհներին․ ABC Media-ին տեղեկացրել է ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանը։ «Մեծ ու փոքր տարբեր տեխնիկաներ ձյան մաքրման աշխատանքներ են կատարում, երբ կավարտեն՝ կախված է ձյան ինտենսիվությունից ու խցանումներից, որովհետև որոշ փողոցներում ուղղակի անհնար է մտնել և աշխատանք իրականացնել»,–ասել է Կատվալյանը։ Նա տեղեկացրել է, որ անգամ մեքենաներ են գալիս … Read more

Արցախից ՀՀ տեղափոխված անձանցից մեկը հոսպիտալացվել է՝ Գորիսի ԲԿ-ում է

23 հունվարի 2026 – 16:37 AMT PanARMENIAN.Net – Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բժիշկներից կազմված մեր բրիգադն անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից հունվարի 23-ին Հայաստան տեղափոխված մեր 11 հայրենակցին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, … Read more

«Մեր ձևով» շարժման կամավորների թիվը անցել է 20.000-ը. ամենաարագ աճող ուժը Հայաստանում. Նարեկ Կարապետյան

23 Հունվարի, 2026 Մեր շարժման կամավորների թիվը անցել է 20.000 կամավորը: Ամենաարագ աճող ուժը Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մեր ձևով» շարժումը: «Մեր ձևով» շարժման անդամները 20.000 կամավորի հասնելու կապակցությամբ զանգահարել են 20.000-րդ կամավորին, ծանոթացել և այդ կապակցությամբ նրան որպես հուշ նվեր հանձնել: