Գոհար Ղումաշյանը ՔՊ-ական պատգամավորին պատասխանել է, թե ինչու Տաշիր ընկերությունը անվճար տարածքներ չի կարողացել տալ հայկական ընկերություններին

24 Հունվարի, 2026 Սա դասական օրինակ է, երբ բարերարը ուզում է լավ բան անել, բայց բախվում է օրենսդրությանը։ Այս մասին հայտարարել է «Մեր Ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի այն հարցին՝ որ եթե Սամվել Կարապետյանը ցանկանում է փոքր բիզնեսը հարկերից ազատել, ապա ինչու անվճար տարածք չի տվել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին զարգանալու համար։ … Read more

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնում է քաղաքային  իշխանությունների ձախողումների մասին. «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով: Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ: Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ … Read more

«Օսկար»-ի ժամանակ կրկին կարող է հնչել հայկական ազգանուն․ «Էլիո»-ն առաջադրվել է որպես լավագույն անիմացիոն ֆիլմ

Կինոմաններն արդեն գիտեն՝ ինչով են զբաղված լինելու մարտի 15-ին․ հրապարակվել է «Օսկար 2026»-ի մրցանակներին հավակնող ֆիլմերի և դրանք ստեղծողների ցանկը։ Կինոսեր հանրությունն արդեն քննարկում է՝ ով է ամենաարժանին։ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխության ժամանակ կրկին կարող է հնչել հայկական ազգանուն։ Անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտում հերթական անգամ լսվում է Մադլեն Շարաֆյանի ձայնը, այս անգամ՝ շատ զրնգուն, համահոլիվուդյան մասշտաբով։  Կինոռեժիսորի … Read more

«Հին սերնդի» թղթադրամներով գնումները կարգելվի. ո՞ր թղթադրամներն են փոխվում և ինչպե՞ս փոխարինել դրանք (ֆոտոշարք)

Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։  Մասնավորապես Եղիշե Չարենցի դիմանկարով 1000 դրամանոց, Հովհաննես Թումանյանի նկարով 5000, Ավետիք Իսահակյանի նկարով 10000 և Մարտիրոս Սարյանի նկարով 20000 դրամանոց թղթադրամներով առևտուր անելը ապրիլի 15-ից չի թույլատրվի։  Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել … Read more

Ներկայացվել է ՆԳՆ տարեկան հաշվետվությունը. վարչապետ

Ներկայացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իր նոր լոգոտիպը: «Հարգելի՛ քաղաքացիներ,Ձեզ ենք ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր լոգոտիպը։ Նոր լոգոտիպի առանցքում մարդն է՝ որպես պետական քաղաքականությունների և մատուցվող ծառայությունների գլխավոր արժեք ու նպատակ։ Այն միավորում է նախարարության հիմնարար սկզբունքները՝ մարդակենտրոն մոտեցում և հոգատարություն, ինչպես նաև աշխատանքի միջոցով զարգացման ու ինքնակատարելագործման հնարավորություն։ Լոգոտիպը … Read more

Սիրելի Ռուբենիկս, քեֆ էլ արա, ամեն տեղ եղիր, ծանոթություններ ձեռք բեր, բայց ամեն ինչում չափդ իմացիր․Աբգար Օրբելու նամակը որդուն

Այսօր նշվում է Կրթության միջազգային օրը։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացրել է Օրբելի եղբայրների հոր՝ Աբգար Օրբելու նամակն ուղղված որդուն՝ Ռուբենին, կրթության և կարգապահության կարևորության մասին, որն արդիական և ուսուցողական է անգամ այսօր։ Սիրելի Ռուբենիկս, Զբաղվիր ինքնակրթությամբ, որովհետև քո ստացած կրթությունը դեռևս շատ ու շատ թերություններ ունի, որոնց մասին դու կիմանաս քիչ-քիչ և կուղղես դրանք: Այդ … Read more

ՊՆ-ն հորդորում է տնտեսվարող կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից․ հայտարարություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․  «Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, … Read more

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ այսօր մեկնարկած՝ ձմեռային միասնական քննությանը մասնակցելու: Քննական այդ կենտրոնում Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 158 հայտագրված դիմորդից ներկա է եղել 118-ը: Չներկայացած 40 դիմորդներն առավելապես Սիսիանից են: … Read more