Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իր նոր լոգոտիպը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ձեզ ենք ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր լոգոտիպը։ Նոր լոգոտիպի առանցքում մարդն է՝ որպես պետական քաղաքականությունների և մատուցվող ծառայությունների գլխավոր արժեք ու նպատակ։

Այն միավորում է նախարարության հիմնարար սկզբունքները՝ մարդակենտրոն մոտեցում և հոգատարություն, ինչպես նաև աշխատանքի միջոցով զարգացման ու ինքնակատարելագործման հնարավորություն։ Լոգոտիպը խորհրդանշում է քաղաքացուն՝ իր արժանապատվությամբ, կարիքներով և ներուժով։ Կորագծային պատկերները ձևավորում են կամրջի գաղափարը՝ որպես կապող օղակ մարդու և պետության միջև։

Մարդակերպ նշանը շրջապատող քառակուսին արտահայտում է նախարարության ինստիտուցիոնալ և իրավական շրջանակը՝ ապահովելով կայունություն, պաշտպանվածություն ու վստահելի միջավայր, որտեղ մարդը պետության աջակցությամբ հնարավորություն ունի զարգանալ աշխատանքի միջոցով»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Leave a Comment