ՊՆ-ն հորդորում է տնտեսվարող կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից․ հայտարարություն


Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 


«Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը:


ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է»:


 


ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին՝ զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից:

Դիտումների քանակ17

Leave a Comment