Աբիսողոմոնյանը Վայգանդի հետ քննարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետագա ծրագրերը

31 հունվարի 2026 – 12:21 AMT PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է անցկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդի հետ՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համագործակցությունը։ Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների իրականացմանն ուղղված ծրագրերի շարունակականության … Read more

Երևանում փոշու մակարդակը գերազանցել է նորման 4 վարչական շրջանում

31 հունվարի 2026 – 11:53 AMT PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մթնոլորտային օդի դիտարկման արդյունքները՝ արձանագրելով փոշու նորմայից բարձր կոնցենտրացիա Երևանի չորս վարչական շրջաններում։ Փոշու պարունակությունը սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցել է՝ Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի 20-23-ը ներառյալ, ինչպես նաև 25-ին, Նոր Նորքում՝ հունվարի 20-ին, Արաբկիրում՝ հունվարի 23-ին, … Read more

Տանը բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Կամեն-նա-Օբի քաղաքում քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննում են հրդեհի ժամանակ չորս մարդու մահվան հանգամանքները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Գիշերը հրդեհ է բռնկվել Հանրապետության փողոցում գտնվող մասնավոր տանը։ Այրվող շենքից դուրս են բերվել չորս բնակիչ՝ չափահաս զույգ և երկու երեխա՝ հինգ տարեկան … Read more

Գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը ՄԻՊ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից են. Անահիտ Մանասյան

Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:   Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։ … Read more

Ռուսաստանը 14 երկրի հետ իրականացնում է ավելի քան 340 ռազմատեխնիկական համագործակցության նախագիծ. Պուտին

Ռուսաստանը 14 երկրի հետ իրականացնում և մշակում է ավելի քան 340 ռազմատեխնոլոգիական համագործակցության նախագիծ․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ուրբաթ նախագահել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը։ «Հատուկ ուշադրություն կդարձվի նաև ռազմատեխնոլոգիական համագործակցության և գործընկերության ընդլայնմանը։ Ավելի քան 340 նման նախագիծ արդեն իրականացվում է կամ գտնվում … Read more

10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու հետևանքով հովվի շունն ու գյուղում հայտնված 3 շնագայլերը, հոսանքահարվել ու սատկել են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ջրարփի գյուղի բնակիչները 2-3 օր իրենց շանը որոնելուց հետո հայտնաբերել են «Արաքս» թռչնաֆաբրիկայի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան գոտում՝ հոսանքահարության հետևանքով սատկած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գյուղացիները հայտնաբերել են նաև 3 շնագայլերի (շակալ) սատկած, … Read more

Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչ անել՝ խափանելու Եպիսկոպոսաց ժողովը, որը կայանալու է փետրվարին՝ Ավստրիայում։ Նախօրեին Վեհափառի դեմ քրեական վարույթ սկսեցին՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատական ակտը չկատարելու մեղադրանքով։ Գործը հորինվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի ազատման փաստով։ Չնայած փաստաբանները պնդում են, որ … Read more

Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 1-ից 3-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Երևան քաղաքում՝Փետրվարի 1-3-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 31-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում`Փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Քամին` հարավարևմտյան` 36մ/վ, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։  Հետևեք մեզ՝ այստեղ

Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ժամը 20։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հետևեք մեզ՝ այստեղ

Բուք և ցածր տեսանելիություն․ իրավիճակն ավտոճանապարհներին

31 Հունվարի, 2026 Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ … Read more