Գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը ՄԻՊ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից են. Անահիտ Մանասյան


Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:


 


Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։


 


Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից և առաջնահերթություններից են:


 


 


Դասընթացը վարել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը և ՄԱԶԾ գենդերային հավասարության փորձագետ Ժաննա Գևորգյանը:


 


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը և այդ ուղղությամբ կատարած քայլերը:


 


Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղություններն, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։


 


 


Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի կողմից:

Դիտումների քանակ7

Leave a Comment