31 հունվարի 2026 – 11:53 AMT
PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մթնոլորտային օդի դիտարկման արդյունքները՝ արձանագրելով փոշու նորմայից բարձր կոնցենտրացիա Երևանի չորս վարչական շրջաններում։
Փոշու պարունակությունը սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցել է՝
- Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի 20-23-ը ներառյալ, ինչպես նաև 25-ին,
- Նոր Նորքում՝ հունվարի 20-ին,
- Արաբկիրում՝ հունվարի 23-ին,
- Շենգավիթում՝ հունվարի 21-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես մի շարք օրերի ընթացքում անցել է սահմանային շեմը․
- Նոր Նորքում՝ հունվարի 21-ին, 22-ին և 26-ին։
Միևնույն ժամանակ, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում ազոտի երկօքսիդի մակարդակը թույլատրելի նորման չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը բոլոր դիտարկված հատվածներում գտնվել է թույլատրելի նորմայի սահմաններում։