Սոթքի հանքի աշխատանքը, նոր ջրագծերի կառուցումը, 300-ից ավելի շինհրապարակները, Սևանա լիճ թափվող ջրերը

Սոթքի հանքի աշխատանքը, նոր ջրագծերի կառուցումը, 300-ից ավելի շինհրապարակները, Սևանա լիճ թափվող ջրերը և Գավառագետի մաքրման աշխատանքները. Իրինա Մկրտչյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ամփոփել են 2025 թվականը:

Մահացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Մահացել է Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները կարող են «Շտապօգնություն» յանչել տարվա մեջ առավելագույնը 8 անգամ։ 9-րդ զանգից սկսած՝ քաղաքացին պետք է վճարի յուրաքանչյուր կանչի համար 10-15 հազար դրամ։ Այս նոր կարգը մեծապես ազդելու է սոցիալապես անապահով մարդկանց, ինչպես նաև թոշակառուների վրա, որոնք առողջական խնդիրներ ունեն և ստիպված են հաճախակի դիմել «Շտապօգնության» ծառայություններին։

Ժամը 17:15-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, … Read more

Սևան-Մարտունի ճանապարհը մաքրվում ու մշակվում է

14:34 02.01.2026 Գավառում մանկական խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է կառուցվել «Գավառի Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազնաբնակարան շենքերի տարածքում մանկական խաղահրապարակ և ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել, հայտնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ «Ծրագրերը նախաձեռնել և մշակել է Գավառ քաղաքի բնակիչ Լենա Գոհարյանը։ Դրանք քվեարկությամբ հաղթող են ճանաչվել և արդեն իրագործված են։ Նախագիծը կյանքի է … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բшխվել․ վիրшվորներ կան

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» … Read more

Առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են. ՀԷՑ-ն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են։ Եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․ Վայոց ձորի մարզ • գ. Ելփին • գ. Շաղափ • գ. Ողջաբերդ • գ. Վերին Կարմիրաղբյուր • գ. Գլաձոր • գ. Վերնաշեն • գ. Բերքանուշ • գ. Մալիշկա • … Read more

Հունվարի 3-4-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 2-ի ցերեկը, լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ … Read more