Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մելիքյան փողոց 13-24/12 շենքեր, Թբիլիսյան փողոց 14/8-22/150 առանձնատներ, Սարկավագի փողոց 1-32 առանձնատներ, Հասրաթյան փողոց 6/10-58/3 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 60/5-78 շենքեր, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Մասիս քաղաք՝ Նոր, 3-րդ թաղամասեր մասնակի, … Read more

Ընթանում է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքների վրա է նվագում

Ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը։ Միջոցառումը մեկնարկել է 18:30-ին է, տևելու է երեք ժամ։   «Վարչաբենդ»-ում Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքների վրա է նվագում։ Պարահրապարակին ներկաները տեսանյութեր են հրապարակել։ Համերգին մասնակցում են քաղաքացիներ, պաշտոնյաներ, պատգամավորներ և նախարարներ։   Դիտումների քանակ1

Պապիկյանը հրապարակել է հակաեկեղեցական աղմկահարույց որոշումը

30 Հունվարի, 2026 Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը: Այս մասին գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հրապարակել է հրամանը։

Եկեղեցում փոփոխություններ կատարելու իշխանությունը Ձեր ձեռքում չէ․ նախկին քահանան՝ Փաշինյանին

30 Հունվարի, 2026 Պաուլ Բոգդանը՝ նախկին քահանա Եզրաս Բոգդանը, բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Բաց նամակ Պարոն Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ձերդ գերազանցություն, Իմ անունն է Պաուլ Բոգդան, նախկին քահանա Եզրասը, ով ծառայել է Ռումինիայի Հայոց թեմում։ Որպեսզի պարզ լինի, որ ես չունեմ որևէ գաղտնի օրակարգ, կասեմ, որ 16 տարի եղել եմ Ռումինիայի … Read more

Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը. Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության լուծարման լուրի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Հարգելի՛ գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը»:

ՇՄ նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատարին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոչմանին և ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Քննարկման առանցքում COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացն էր՝ ներառյալ կազմակերպչական օրակարգը, համակարգման կարիքներն ու հնարավոր աջակցության ուղղությունները։ Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԱԶԲ-ի հետ համատեղ … Read more

Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության օրակարգային հարցերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Հայաստան-Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգային հարցերը՝ անդրադառնալով մասնակցային բյուջետավորման գործընթացի ընդլայնմանը, ինչպես նաև զարգացման նոր ծրագրերը ՀՀ … Read more