Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածին մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18-կիլոմետրանոց խցանում, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը։ Խցանման մեջ էին հայտնվել նաև Տիգրան Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ խցանումն արդեն վերացվել է։ Այն տևել է մոտ 4 ժամ։  

Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

ՀՀ ԶՈՒ-ից հեռացված գնդերեց քահանաները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ • Tribune.am

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու … Read more

Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ – Live News

Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ ​​Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է … Read more

Վթարային ջրանջատում՝ Գետափնյա գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՀԿ-ն Նիպահ վիրուսի համաշխարհային տարածման վտանգը ցածր է գնահատել

7 փետրվարի 2026 – 14:08 AMT PanARMENIAN.Net – Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն հաստատել է, որ Նիպահ վիրուսի տարածման հավանականությունը միջազգային մակարդակում գնահատվում է որպես ցածր։ «Ռիսկը, որ հիվանդությունը կտարածվի աշխարհում, գնահատվում է որպես ցածր», – նշված է ԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 3-ին Բանգլադեշի իշխանությունները տեղեկացրել են … Read more

2025-ին Հայաստանում սպանությունների թիվն աճել է

7 փետրվարի 2026 – 14:06 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում 2025 թվականի առաջին 11 ամիսներին գրանցվել է 39, 986 հանցագործություն։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն, այդ դեպքերից 18,495-ը չեն դասվում ծանր հանցագործությունների շարքին, 13,922-ը դիտարկվել են միջին ծանրության, 5684-ը՝ ծանր, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը կազմել է 1885։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել … Read more

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի – Tsayg

Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական … Read more

Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենշային փաստաթուղթ … Read more

Էդ ո՞վ ա ասում կրկեսը չէր աշխատում, թող գա ինձ մոտ. Սոս Պետրոսյան • Tribune.am

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո՝ 2011 թվականից սկսած, վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել։ 14 տարի տարածքներ վարձակալելու, մարզումները շարունակելու համար ծախսվել է շուրջ 18 մլն 650 հազար դրամ։ Այդ տարիների ընթացքում միայն կրկեսային ոլորտի 15 աշխատակիցների վճարվել է ընդհանուր շուրջ 119 մլն դրամ աշխատավարձ։