2025-ին Հայաստանում սպանությունների թիվն աճել է

2025-ին Հայաստանում սպանությունների թիվն աճել է

7 փետրվարի 2026 – 14:06 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում 2025 թվականի առաջին 11 ամիսներին գրանցվել է 39, 986 հանցագործություն։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն, այդ դեպքերից 18,495-ը չեն դասվում ծանր հանցագործությունների շարքին, 13,922-ը դիտարկվել են միջին ծանրության, 5684-ը՝ ծանր, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը կազմել է 1885։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է սպանությունների թվի աճ։ Մասնավորապես՝ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 82 սպանության դեպք։ Համեմատության համար՝ 2024 թվականի ամբողջ ընթացքում նման դեպքերի թիվը կազմել է 63, իսկ 2023-ին՝ 55, հայտնում է Panorama.am-ը:

Բացի այդ, ավելացել են նաև սպանության փորձերի դեպքերը։ 2025-ի հունվար-նոյեմբերին գրանցվել է 76 սպանության փորձ, այն դեպքում, երբ 2024 թվականին դրանց թիվը եղել է 61, իսկ 2023-ին՝ 65։

Leave a Comment