Օպերատիվ աջակցություն բռնությունից տուժածներին․ SAFE YOU հավելվածի միջոցով ահազանգը փոխանցվում է Ոստիկանությանը

2025թ․ հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SAFE YOU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու և լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով «SAFE YOU» -ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց «Կանչ» կոճակի միջոցով արագ ահազանգել Ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն: Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից … Read more

Դատարանն արձանագրել է՝ Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը. փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, թեև խուզարկությունը փաստացի կատարված լինելու ուժով ստորադաս դատարանի դատական ակտը չի բեկանել: Դատարանը դատական ակտում նշել է, որ «Նյութերում առկա չէր փաստական տվյալների այն ամբողջությունը, որը կարդարացներ անձի՝ բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության … Read more

ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանն աշխատանքային այցով գտնվել է Եգիպտոսում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած աշխատանքային այցին։ Այցի կարևորագույն բաղադրիչներից էր Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ռազմական ցուցահանդեսը, որտեղ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանի ուղեկցությամբ այցելել է տաղավարներ, ուսումնասիրել առաջատար … Read more

Առաջարկվում է կանոնակարգել արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կանոնակարգող երկու հիմնական օրենքներում առկա որոշ դրույթներ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ծառայության հետ կապված հարաբերություններն առավել հստակ կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը: ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում … Read more

Վարակների պատճառով 185 աշակերտ տուն է ուղարկվել․ Ըստ ԿԳՄՍՆ–ի՝ բացակայությունները նորմայի մեջ են

3 դեկտեմբերի 2025 – 18:21 AMT PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանի ուսումնական հաստատություններից 185 երեխա «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում ուղարկվել է տուն։ Այդ մասին հայտնել է ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը։ Նրա փոխանցմամբ՝ նշված աշակերտներից 77-ը մայրաքաղաքի ուսումնական հաստատություններից են, մնացածը՝ մարզերից։ «Նոյեմբերի 3-ից Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդրվել է … Read more

Զգուշացում Կենտրոնական բանկի անունից հանդես եկող կեղծ զանգերի և հաղորդագրությունների մասին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել  են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել … Read more

«Մեր ձևով» շարժումը հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով ստորագրահավաք է սկսել, ՀԾԿՀ-ն դա քաղաքական շոու է համարում

Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին է այսօր ազդարարել «Մեր ձևով» շարժումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս նախաձեռնությունը քաղաքական շոու են համարում՝ ընդգծելով, որ այդ առաջարկը հիմնված է ընդամենը 6-ամսյա  հաշվարկների վրա։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն էլ նշել է, որ արդեն կան ավելի հիմնավոր հաշվարկներ, թե մոտավորապես ինչ չափով հնարավոր կլինի սակագնի նվազեցումը։ Ռոմանոս … Read more

Պարեկային ծառայողները հայտնաբերել են փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք․ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց. հայտնաբերվել … Read more

Դեկտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը 2-5 աստիճանով կնվազի

3 դեկտեմբերի 2025 – 18:04 AMT PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով: Երևանում՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվում է առանց … Read more

ՀՀ ամբողջ տարածքում գործում է Հուզական աջակցության թեժ գիծ

3 դեկտեմբերի 2025 – 17:57 AMT PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է Հուզական աջակցության թեժ գիծ: Այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։ «Ծառայությունը գործում է առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն, և … Read more