Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է. նրա մեքենայում եղել է լիցքավորված ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվել և իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ … Read more

Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թ․ երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները: Այս մասին հայտնում են  ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի … Read more

Վրաստանի իշխանությունները դատի կտան BBC-ին

Վրաստանի իշխանությունները դատի կտան BBC-ին՝ ցուցարարների դեմ քիմիական նյութերի կիրառման մասին կեղծ պատմության համար․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ Նախորդ օրը BBC-ն հրապարակել էր նյութ, որում ասվում էր, որ Վրաստանի իշխանությունները 2024 թվականին ցուցարարների դեմ օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք։ … Read more

Քննարկվել են Իրաքի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում … Read more

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Իրաք զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին։   Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության … Read more

Գումարտակի հրամանատարը բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես … Read more

Մանրամասներ` դաշնամուրի չգործող գործարանի փլուզումից տուժած քաղաքացու մասին

Շիրակի փողոցի դաշնամուրի չգործող գործարանի փլուզման հետևանքով տուժած քաղաքացին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։ Բժշկական կենտրոնի խոսնակ Անուշ Բադալյանը ABC Media-ին տեղեկացրեց, որ քաղաքացու ոտքն է վնասվել։ «Քաղաքացուն շտապօգնության մեքենան է տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկներից համապատասխան բուժօգնություն է ստացել և տուն է գնացել»,- նշեց խոսնակը: Նշենք, որ Փրկարար ծառայությունը փլուզման մասին ահազանգ էր ստացել  այսօր առավոտյան՝ ժամը … Read more

Շիրակի մարզում նոյեմբերին ծնվել է 181 երեխա – Live News

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի նոյեմբեր ամսին ծնվել է 181 երեխա։ 96 տղա է լույս աշխարհ եկել, 85՝ աղջիկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։