Հայտնի է, թե որքան գումար է հատկացվել պետական բյուջեից գերատեսչությունների աշխատակիցներին Փաշինյանի հետ հանդիպման տանելու համար. Փաստինֆո

1 Դեկտեմբերի, 2025 Նոյեմբերի 22-ին Փաշինյանի հետ ավտոբուսներով «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառմանը շտապողներին՝ տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են տեղափոխել ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացնում  է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 195.000 դրամ է տրամադրել «Էլիտբաս» ՍՊԸ-ին, որպեսզի ԱԳ աշխատակիցները տեղափոխվեն Համալիր։ Ավտոբուսային ծառայությունից օգտվելը … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 24-30-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.25 մ (30.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված … Read more

Փաշինյանին հանդիպած 10 «առանձնացյալների» գործարկած կայքի պատասխանատուն Կճոյանի գործավարն է․ 24News

24News․  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և, ըստ էության, Հայ Առաքելական Եկեղեցուց իրենց դուրս դրած 10 բարձրաստիճան հոգևորականները նոր կայք են գործարկել։ Վերջերս «հայտնված» barenorogum.am կայքում տեղադրված է 10 առանձնացյալ հոգևորականների վերջին հայտարարությունը, որը ստացել է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետ և քահանա հայրերին, ՀՀ պետական, քաղաքական գործիչներին, մտավորականներին, հավատավոր մեր … Read more

Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո. այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, այլ ոչ պատշաճ հսկողությունը. փաստաբան

1 Դեկտեմբերի, 2025 Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն մաքրված վիճակում։ Օդի այսպիսի աղտոտվածության պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունն է, քանի որ նախկին Լենինգրադյան փողոցը, իհարկե, անվանափոխեցին, բայց Քըրք Քըրքորյան դարձած փողոցում շահագործված նորակառույց … Read more

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված համաժողով

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մատչելիություն: Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» թեմայով համաժողովը, որը նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։ Բացման … Read more

Երևանի մի շարք կանգառներում կտեղադրվեն էլեկտրոնային ցուցիչներ

1 դեկտեմբերի 2025 – 17:34 AMT PanARMENIAN.Net – Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ: Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն

Համալիր միջոցառումներով խրախուսել ծնելիությունը․ փոփոխություններ նպաստի համակարգում

2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կարգաթվից կախված՝ կվճարվի երրորդ ու հաջորդ երեխայի համար տրամադրվող ամսական 50–հազարական դրամը։ Նպաստը կտրամադրվի  երեխայի՝ մինչև 6 տարեկան դառնալը։ 2024 թվականին Հայաստանում ծնունդների նվազում է գրանցվել՝ հայտնել է ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ … Read more

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը – Live News

Երևանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանում տեղի ունեցած փլուզման հետևանքով առաջացել է գազի արտահոսք, որը փրկարարների կողմից դադարեցվել է, սահմանազատվել տարածքը և իրականացվել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանում տեղի է ունեցել փլուզում։ … Read more

Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն. Հայր Ասողիկ

1 Դեկտեմբերի, 2025 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․ «Սուրբ Պատարագի արարողությունը Սբ Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է: Սուրբ Պատարագի արարողությունն այն աղբյուրն է, որը կյանք, հույս, հարություն, քավություն և թողություն է շնորհում Տիրոջն ապավինած և ապաշխարող հավատավոր անձին: Սուրբ Պատարագն այն արարողությունն է, որով Սբ … Read more