Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Իրաք զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները


ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին։


 


Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝


  • երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները,


  • Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում,


  • երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև,


  • զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։


Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։

Դիտումների քանակ6

Leave a Comment