2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կարգաթվից կախված՝ կվճարվի երրորդ ու հաջորդ երեխայի համար տրամադրվող ամսական 50–հազարական դրամը։ Նպաստը կտրամադրվի երեխայի՝ մինչև 6 տարեկան դառնալը։ 2024 թվականին Հայաստանում ծնունդների նվազում է գրանցվել՝ հայտնել է ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2025–ի ինն ամիսների տվյալնեը ևս մտագոհիչ են։ Պաշտոնյան տեղելացրել է, որ 2018–ից սկսած Հայաստանում ծնունդների թիվը կայուն էր՝ տարեկան մոտ 36 հազար երեխա էր ծնվում։ 2024–ին ծնվել է 34 հազար երեխա։ Կառավարությունը համալիր միջոցառումներ է ձեռնարկում ընդհանուր ծնելությունը խրախուսելու համար։
Ընտանիքում առաջին, երկրորդ, թե հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծախսերը նույնն են՝ վերլուծել են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում։ Նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
«Կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում՝ առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, թե հինգերորդը, աջակցությունը տարբեր է։ Առաջինի և երկրորդի դեպքում տրվում է 300․000 դրամ, երրորդ, չորրորդի դեպքում՝ 1 միլիոն դրամ և 1․5 միլիոն դրամ՝ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում։ Հաշվի ենք առել թե՛ մեր ունեցած փորձը , թե՛ միջազգային փորձը, և թե՛ նաև այն տրամաբանությունը, որը դրված է այս նպաստի հիմքում, այն է՝ երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն են միտված այդ գումարները։ Այդ պահին ընտանիքի առաջացող ծախսերն են, որոնք որևէ կարգաթվով, ըստ էության, պայմանավորված չեն, կապ չունի՝ որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են»։
Կա առանձնացված մի խումբ՝ ՔԿԱԳ–ում չգրանցված երեխաները, որոնց ծնողները ՀՀ քաղաքացիներ են, իրենք ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդյան վկայական։ Նրանք նույնպես նպաստ ու աջակցություն են ստանում։ Միայն այս խմբի երեխաներին տարեկան 600 մլն դրամ է հատկացվում։ 2024 թվականին 1450 միանվագ ծննդյան նպաստ է տրվել այս երեխաների համար։ Կառավարության նիստին, այս թեման քննարկելիս, վարչապետն արձագանքում է․
«Անտրամաբանական է, երբ իմացա, չեմ հասկանում՝ մեր համակարգերը ո ՞նց են աշխատում։ Գումարը Հայաստանից դուրս ենք տալիս։ Մենք արտագա՞ղթ ենք ֆինանսավորում»։
Ըստ նախարարի՝ խնդրի կարգավորմամբ զբաղվում են։ Երեխայի ծննդից հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե կգան, կգրանցվեն, կդառնան ՀՀ քաղաքացի, կստանան գումարը, եթե չեն դառնա, չեն ստանա: Նույնը վերաբերում է երեխայի՝ մինչև 6 տարին լրանալը տրվող ամսական 50 հազար դրամներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ընդգծում է՝ 2022–ից է իրականացվել ծրագիրը։ Այն փորձնական էր։ Պարզել են՝ միջոցառումը դրական է ազդում ժողովրդագրության վրա, ուստի և որոշել են․
«Դարձնել պարտադիր դրամական աջակցություն, սահմանել որպես պետական նպաստ։ Սա նշանակում է, որ ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան դեպքում 4 նպաստ՝ նախկին երեքի փոխարեն»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժողովրդագրական խնդիրները մտահոգիչ են։ Վիճակագրությանը հղում անելով՝ Անահիտ Գալստյանը ընդգծում է․
«2024–ին ծնունդների նվազում է գրանցվել, 2025–ի ինն ամիսների տվյալները ևս մտահոգիչ են։ 2018–ից կենտրոացած էր 36 հազարի վրա։ 2024–ին իջավ՝ շուրջ 34 հազար եեխա ծնվեց» ։
Ընդանուր ծնելիությունը խրախուսելու համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ՝ կարծում են պատասխանատուները։