Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։ Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների … Read more

Այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, վատ վերահսկողությունը, Արգիշտի Առաջինը կամ նախկինները, այլ ոչ պատշաճ հսկողությունը

Սահմանադրական և վարչական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը հանրության ուշադրությունը հրավիրում է կարևոր խնդրի՝ Երևանի օդի աղտոտվածության փաստի վրա։ Նա գրել է. Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն մաքրված վիճակում։ Օդի այսպիսի աղտոտվածության պատճառը Երևանի քաղաքապետարանի ոչ պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունն է, քանի որ նախկին Լենինգրադյան փողոցը, իհարկե, անվանափոխեցին, … Read more

ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 27 հարց

1 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:

ՀՀ-ում երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ 3-ի փոխարեն

ՀՀ-ում երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ 3-ի փոխարեն: Երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում իրականացված փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման կարգը կփոփոխվի. նախագիծ

Պետությունը որոշել է խրախուսել նաև առաջին և երկրորդ երեխայի ծնունդը, ուստի փոփոխությունների նախագիծ է ներկայացվել նպաստների տրամադրման կարգում: Փաթեթն արժանացել է գործադիրի հավանությանը և ուղարկվել է խորհրդարան: Օրինագիծը, ընդունման դեպքում, կգործի հաջորդ տարվա սեպտեմբերի մեկից: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: Դիտումների քանակ2

22-ամյա երիտասարդը մտել է 102-րդ ռազմաբազայի կրակադաշտի տարածք․ պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք

1 Դեկտեմբերի, 2025 Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի … Read more

ՀԱԷԿ-ում տուրբոագրեգատների նորոգումը ավարտվել է ժամկետից շուտ, բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է

2025 թվականի նոյեմբերի 23-30-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել … Read more

Քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի օդի որակի վատթարացմանը նպաստող գործոնները նվազեցնելու ուղղությամբ

Երևանում օդի որակի վատթարացման դեմ պայքարը չափազանց բարդ, բայց լուծելի խնդիր է: Հայտարարել է քաղաքապետը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Տիգրան Ավինյանը նշել է, որ որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ միայն մարտի կեսերից: Հիմնական պատճառը, ըստ մասնագիտական գնահատականների, ոչ թե մարդկային գործոնն է, այլ՝ աշխարհագրական դիրքը: Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ ռեպորտաժում:

Սյուները սկսել են ճաքել, ոտքերի տակ ցնցվել է. ականատեսը՝ շենքի փլուզման մասին (բացառիկ կադրեր)

Փլուզում ՝ Երևանի Շիրակի փողոցում՝ նախկին դաշնամուրի գործարանում: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ եռահարկ շենքը մասամբ փլուզվել՝ յուրաքանչյուր հարկը մոտ 430 քմ, որոնք ծառայել են որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ: «Լուրերի» տեղեկություններով՝ փլուզման հետևանքով տուժել է 40-ամյա աշխատակից: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածի վիճակը բավարար է, ստանում է … Read more

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

1 Դեկտեմբերի, 2025 Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու … Read more