ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը բուժման նպատակով տեղափոխվել է կենդանաբանական այգի

ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը բուժման նպատակով տեղափոխվել է կենդանաբանական այգի

1 դեկտեմբերի 2025 – 17:55 AMT

PanARMENIAN.Net – Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է ահազանգ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի մասին։

Տեսչական մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «մեծ ենթարծիվ» տեսակի թռչնի, որի փետրածածկը եղել է վնասված։ Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։

Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն:

Leave a Comment