Մեկնարկել են (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Վայոց ձորի մարզում մեկնարկել են Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+600+կմ8+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 7.8կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին կատարվում են հողային, արհեստական կառույցների նորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում հանդիպեցի ուսանողների հետ. Գալյան

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում հանդիպեցի ուսանողների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Քննարկեցինք կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը, թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը և հատկապես՝ երիտասարդների անփոխարինելի դերը այս գործընթացում։ Ուսանողների բաց, հետաքրքրված ու պահանջատեր դիրքորոշումը վկայում է, որ փոփոխության ուժը … Read more

22-րդ մահվան դեպքն է արձանագրվել բանտերում․ իրավապաշտպան

2 Դեկտեմբերի, 2025 Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ահազանգում է․ «22-րդ մահվան դեպքը բանտերում (2025թ․ ընթացքում)։ Կալանավորված անձը 67 տարեկան էր, կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ-ում։ Մարդիկ լրջագույն առողջական խնդիրներով, նույնիսկ մի կողմիը թուլացած ու ձեռք-ոտքը չաշխատող վիճակում շարունակում են մնալ բանտում։ Ու ոչ դատարանները, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը չի տեսնում անհամատեղելիություն»։

Վերահաստատեցինք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն … Read more

Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

2 Դեկտեմբերի, 2025 Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին … Read more

Ծախսվել է 20 մլն եվրո, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են… կարևորը ռեկլամը տեղն է՝ 500մլն ներդրում

Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագիրը KfW բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում 350Մվտ հզորությամբ: Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն … Read more

Հեղափոխակա՞ն, թե՞ նախընտրական նախագիծ․ առողջության ապահովագրումը՝ ԱԺ-ում բանավեճի առիթ

Գործադիրը առաջիկա երեք տարում առողջության ապահովագրական մեկ համակարգ կներառի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին։ Առաջնահերթորեն կապահովագրվեն մինչև 18 տարեկան 700 հազար անձինք, 65 տարեկանից բարձր 400 հազար անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Նրանց ապահովագրության համար կվճարի պետությունը։ 2026-ին առողջապահության համընդհանուր ապահովագրումը պարտադիր կլինի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ կամ համարժեք այլ … Read more

Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։