Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում հանդիպեցի ուսանողների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Քննարկեցինք կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը, թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը և հատկապես՝ երիտասարդների անփոխարինելի դերը այս գործընթացում։ Ուսանողների բաց, հետաքրքրված ու պահանջատեր դիրքորոշումը վկայում է, որ փոփոխության ուժը հենց նրանց մեջ է»,- գրել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում: