Ինչպես «ոչ»-ը կարող է դառնալ երկխոսության սկիզբ․ Սինտա Դեպոնդտ

Ոչ բռնի հաղորդակցություն․ ինչպես «ոչ»-ը կարող է դառնալ երկխոսության սկիզբ Հարցազրույց Սինտա Դեպոնդտի հետ  Հարցազրույցը վարել է «Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը Ինչպե՞ս խոսել այնպես, որ շփումը չդառնա պայքար, «արդարանալու» մրցույթ կամ փոխադարձ վիրավորանքների շղթա։ Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) միջազգային հավաստագրված փորձագետ Սինտա Դեպոնդտի հետ զրույցում քննարկվում է ՈԲՀ-ն որպես կարիքահեն ու կյանքն «ավելի գեղեցիկ» … Read more

  Ինչպե՞ս առավել հանրամատչելի ներկայացնել ԵՄ ընդլայնման գործընթացը հայաստանյան մեդիա միջավայրում․ քննարկում Երևանում

Ինչպե՞ս է հնարավոր առավել արդյունավետ և հասանելի ներկայացնել Եվրոպական միությանն ու ԵՄ ընդլայնման գործընթացին վերաբերող թեմաները հայաստանյան մեդիա տիրույթում, ինչպե՞ս նպաստել ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ վստահելի բովանդակության ստեղծմանը, ի՞նչ խոսույթներ են շրջանառվում այդ համատեքստում և ԵՄ հաղորդակցության բարելավման ի՞նչ քայլեր կարելի է առաջ քաշել։ Այս հարցերն են քննարկվել Երևանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որը կազմակերպել էին … Read more

Ինչպե՞ս ոչ բռնի հաղորդակցությամբ բարելավել անձնային և միջազգային հարաբերությունները․ կարողությունների զարգացման դասընթաց ՔՀԿ-ների համար

Ինչպե՞ս խոսել առանց ագրեսիայի, ճանաչել սեփական հույզերն ու կարիքները և կիրառել ոչ բռնի հաղորդակցությունը․ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներին նվիրված եռօրյա դասընթացի՝ ծանոթանալով մոտեցման հիմնական գործիքներին ու գործնական կիրառությանը։ Հանրային լրագրության ակումբը, կարևորելով ոչ բռնի հաղորդակցության մշակույթի տարածումն ու ամրապնդումը Հայաստանում, շարունակում է կազմակերպել այդ թեմայով դասընթացներ՝ Եվրոպական հանձնաժողովի … Read more

Ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն և դիմակայուն Հայաստանի կառուցմանը. Վասիլիս Մարագոս

Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գավառում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում էին լրագրողներ, մեդիա մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և համայնքային դերակատարներ՝ Երևանից և Գեղարքունիքի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց … Read more

Գյումրիում ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է. Վասիլիս Մարագոս

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պատասխանատու  մեդիա բովանդակություն ստեղծելու գործնական մոտեցումներին, համայնքային պատմությունների կարևորությանն ու մեդիայում թեմաների բազմազանության ապահովմանը։ Մասնակիցները փոխանակեցին տեսակետներ այն մասին, թե ինչպես կարող է մեդիագրագիտությունը նպաստել դիմակայնությանը և ժողովրդավարական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցությանը։ «Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է։ Մեդիագրագիտությունը մեկանգամյա նախաձեռնություն … Read more

Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գյումրիում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։ Միջոցառումը միավորեց լրագրողների, մեդիա մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և համայնքային դերակատարների՝ Երևանից և Շիրակի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պատասխանատու  մեդիա բովանդակություն ստեղծելու … Read more

Համոզված ենք, որ այս ժամանակավոր դադարը նոր հնարավորություն է. «Մեդիա կենտրոն»

Ավելի քան 12 տարի է, ինչ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի Մեդիա կենտրոնը ծառայել է որպես եզակի բաց հարթակ՝ կամրջելով քաղաքացիական հասարակությանը, փորձագետներին, վերլուծաբաններին, իրավապաշտպաններին, արդարադատության խնդիրներից կամ մարդու իրավունքների խախտումներից տուժած քաղաքացիներին և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ հանրային կարևորության խնդիրների շուրջ բանավիճելու և լուծումներ որոնելու նպատակով։ Մեդիա կենտրոնը լսելի է դարձրել խրթին ու զգայուն հարցերը՝ սկսած … Read more

ՄԻԵԴ-ը նկատել է, որ գործերի հոսքը դադարել է, իսկ ԲԴԽ-ն փոխել է գործելակերպը. Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ մի քանի գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործեր կոմունիկացրել է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի առաջ, թե ընդամենը երկու ամիս առաջ։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, … Read more