«Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը». իրավաբաններ
«Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են», – այսօր հայտարարում էր Հայաստանի վարչապետը:
«Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են», – այսօր հայտարարում էր Հայաստանի վարչապետը:
Վարչապետ Փաշինյանն այսօր է՛լ ավելի թեժացրեց Կաթողիկոսի դեմ իր արշավն ու Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց: «Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին … Read more
Իր ամեն աշխատանքային օրը վերջինը համարող Վանաձորի ժամանակավոր քաղաքապետ Արկադի Փելեշյանն այս տարվա համար վանաձորցիներին մեծածավալ աշխատանքներ է խոստացել, չնայած ո՛չ այս տարվա բյուջեն, ո՛չ էլ սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չհաստատվեցին: Իշխանականների կոչերն արդեն երեքուկես տարի արտահերթ նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին՝ ներկայանալ ավագանու նիստերին, այդպես էլ արդյունք չտվեցին, քվորումի համար անհրաժեշտ մեկ ձայնն այդպես էլ հնարավոր … Read more
Քաղաքական ուժերից տարին առաջարկով է սկսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանն ընդդիմադիրներին առաջարկում է մեկ միասնական բևեռով մասնակցել համապետական ընտրություններին: Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի պայքարը ընդդիմադիրներին համախմբող մարտահրավեր է: «Ըստ էության, ինքն այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են՝ քաղաքականությունն ինչ է, և այլևս … Read more
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել: Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հրապարակումներ կատարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, … Read more
Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես … Read more
ՔՊ-ական, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր տաճարի դեմ պայքարի ակտիվիստներից է, երկու օր առաջ էլ խոչընդոտել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի ծեսը: Նա իշխանության հովանու տակ անցած ու կարգալույծ եղած նախկին քահանայի հետ պահանջել է, որ Նռնօրհնեքի կարգն անցկացնի նախկինը՝ Արամայիս Թախմազյանը, որ միացել է Մայր Աթոռի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայքարին: «Մենք … Read more
Ի՞նչ տվեց, ինչո՞վ հիշվեց անցնող տարին, «Ազատությունն» առաջարկում է հիշել միասին:
«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», – Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։ «Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից», … Read more