Թրամփը մանրամասներ է հայտնել ամերիկացի օդաչուին հայտնաբերելու գործողության մասին

«Իրանի սարերի խորքից փրկել ենք լուրջ վիրավորում ստացած և F-15-ի անձնակազմի անդամ, շատ խիզախ զինվորականին» – սոցցանցային հերթական գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և մանրամասներ փոխանցել Իրանում ամերիկյան ռազմական օդանավի օդաչուին հայտնաբերելու գործողության մասին «Իրանի մեծ թվով զինվորականները շատ էին փնտրում, մոտենում էին։ Նա շատ հարգարժան գնդապետ է։ Նման օդային հարձակումը հազվադեպ … Read more

Իրանն ու Օմանը քննարկել են Հորմուզով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները

Իրանը և Օմանը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով Հորմուզի նեղուցով բեռների սահուն տեղաշարժի վերաբերյալ քննարկումներ են անցկացրել, տեղեկացնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպումն անցկացվել է ապրիլի 4-ին «Արտաքին գործերի փոխնախարարների մակարդակում», նշվում է X-ում գերատեսչության տարածած գրառման մեջ։ Երկու կողմից նաև համապատասխան մասնագետներ են մասնակցել հանդիպմանը։ «Քննարկվել են տարածաշրջանային ներկա հանգամանքների ժամանակահատվածում Հորմուզի նեղուցով սահուն … Read more

Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ որոշման հետ ՌԴ-ն կապ չունի․ Պեսկով

Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», – ասել է Պեսկովը ռուսական Вести լրատվամիջոցի հետ զրույցում։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական … Read more

Իրանը պնդում է՝ ամերիկյան երկու օդանավ և երկու ուղղաթիռ է կործանել

Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժը ամերիկյան երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ է կործանել։ «Մասնագետների կողմից գետնի վրա իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր ուժերի կողմից կործանվել են ԱՄՆ զինուժին պատկանող ռազմական տրանսպորտային երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ», – ասել է Իրանի զինված ուժերի միասնական շտաբի խոսնակը։ Ավելի … Read more

Հրդեհներ ԱՄԷ-ի և Բահրեյնի էներգետիկ ենթակառուցվածքներում

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ փորձում են մեկուսացնել նավթաքիմիական գործարաններից մեկում բռնկված հրդեհը՝ Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների տարածքում օդային շարունակական հարվածների ֆոնին։ «Իշխանություններն արձագանքում են «Բորուժ» նավթաքիմիական գործարանի տարածքում մի քանի հրդեհի, որը բռնկվել է ՀՕՊ համակարգի կողմից հաջող խոցումից հետո ընկած բեկորներից», – ասվում է Էմիրությունների լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրության … Read more

ԱՄՆ-ը պնդում է՝ Սուլեյմանիի հարազատներին զրկել է բնակության իրավունքից․ Իրանը հերքում է նրանց կապը

Իրանի Ղոդս ուժերի հանգուցյալ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիի զարմուհին և նրա դուստրը զրկվել են ԱՄՆ մշտական բնակության իրավունքից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։ Սուլեյմանին առաջնորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևը 1998-ից մինչև 2020 թվականին ԱՄՆ զինուժի կողմից իր սպանությունը՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Ըստ Պետքարտուղարության՝ Համիդե Սուլեյմանի Աֆշարը դստեր հետ ձերբակալվել է ապրիլի 3-ի … Read more

«Մեզ իշխանափոխություն է պետք, ոչ թե մանդատ». Սերժ Սարգսյան

«Հանրապետական» կուսակցության առաջնորդ վերընտրվեց Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ, քննադատեց գործող իշխանությանը, Փաշինյանի իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության համար։ Առաջին անգամ «Հանրապետական» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Սերժ Սարգսյանն իր ելույթում մանրամասն նշեց պատճառների ու իրենց անելիքների մասին: Թեև ընտրապայքարի մեջ չեն լինի, բայց ակտիվ կլինեն ընդդիմադիր դաշտում, ասաց՝ Փաշինյանի դեմ «պայքարի … Read more

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին». Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր անցկացրեց 8-րդ արտահերթ համաժողովը, որի ընթացքում կուսակցականները միաձայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաստատեցին վարչապետի պաշտոնում: Բացի այդ հաստատվեց նաև կուսակցության նախընտրական ցուցակն ու կուսակցության նախընտրական ծրագիրը, որն արդեն հրապարակված է։ «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամները ելույթներ ունեցան, և նրանց ելույթների առանցքում հիմնականում խաղաղությունն էր, պնդում էին, որ խաղաղություն է հաստատված և այն պետք է … Read more

«Պուտինի մոտ լավ էլ գազ տվիք». Փաշինյանն ու Ծառուկյանը մարզերում են

Հայաստանի քարտեզները մեծ ու փոքրին բաժանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզում էր: Վերանորոգված մանկապարտեզներով ու դպրոցներով շրջելով՝ վարչապետն ընթացքում ոտքի վրա արագ շփվում էր հատուկ իրեն սպասող բնակիչների հետ: Հավաքվածները հիմնականում շնորհակալություն էին հայտնում վարչապետին, վստահեցնում, թե իրեն են ընտրելու: Փաշինյանին Արմավիրի մարզում ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար … Read more

Թրամփը գլխավոր դատախազին ազատել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին պաշտոնանկ է արել, հայտնում է Reuters-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփը դժգոհ էր Բոնդիի աշխատանքից՝ հատկապես հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնին առնչվող փաստաթղթերի հրապարակման պատճառով։ Գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Բոնդիի տեղակալ, նախկինում Թրամփի անձնական իրավաբաններից Թոդ Բլանշը, սոցցանցում տեղեկացրել է նախագահը։ Դոնալդ Թրամփը և Թոդ Բլանշը Նույն … Read more