Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ովքեր ունեն քվեարկելու իրավունք

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած և ընտրողների ցուցակում ընդգրկված ՀՀ քաղաքացիները։ Քվեարկելու իրավունք չունե՛ն միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ, և նրանք, որոնք ծանր կամ առանձնակի ծանր հանցագործությունների համար դատարանի ուժի մեջ մտած վճռով պատիժ են կրում: Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է՝ … Read more

Սամվել Կարապետյանի թիմը միջազգային կառույցներից ակնկալում է «կտրուկ արձագանք»՝ ՔՊ «ապօրինության» շուրջ

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն «աննախադեպ ապօրինություն» է որակում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոխելու և դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանելու իշխող ՔՊ-ի նախաձեռնությունը: «Սա պրիմիտիվ վախի դրսևորում է»,- ասում է դաշինիքի» անդամ Արամ Վարդևանյանը։ Ուղիղ 7 օր առաջ միլիարդատեր գործարարի թիմը հայտարարեց 2 ուժերի հետ դաշինք կազմելու մասին՝ «Ուժեղ Հայաստան Սամվել … Read more

ԱՀԿ-ն կասեցրել է Գազայից բժշկական բնույթի տարհանումները

Բժշկական բնույթի տարհանումները Գազայում կասեցվել են այն բանից հետո, երբ անվտանգային միջադեպի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ պայմանագիր ունեցող անձ է սպանվել, հայտնում է կազմակերպության մամուլի խոսնակը։ «ԱՀԿ-ն ցավով հաստատում է երեկ անվտանգային միջադեպի ժամանակ Գազայում ծառայություններ մատուցելու համար կազմակերպության հետ պայմանագիր ունեցող անձի սպանության լուրը։ Այնտեղ էին ԱՀԿ-ի ևս երկու աշխատակից, որոնք չեն վիրավորվել։ … Read more

«Մի անգամ ասել եմ, ընկել կրակը». կասկածամիտ են ու լուռ սահմանամերձ շրջաններում ընտրությունների մասին

Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող Տավուշում նախընտրում են լռել ընտրությունների մասին: Դժվար է կռահել՝ վախենո՞ւմ են, թե՞ անտարբեր են, բայց Դիլիջանի փողոցներում շատերը նույնիսկ հարցը մինչև վերջ չլսած, հեռանում են՝ կարճ կապելով, թե խոսելու ոչինչ չունեն։ Մանրամասները՝ տեսանյութում Առնչվող թեմաներ

«Իմ տղան բարձրակարգ տղա է». Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է՝ որդին ինչու չի ծառայել

Ինչու չի ծառայել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին: Անդրանիկ Քոչարյանն այսօր ուղիղ հայտարարեց. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց իշխանական պատգամավորը: Այդ խոսքերի հեղինակը ղեկավարում է պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը, քննել է քառօրյա ու 44-օրյա պատերազմների ու պարտության պատճառները: Իշխանական … Read more

Սամվել Կարապետյանը մերժել է ՀԱԿ-ի հետ դաշինքը. ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարել են Կարապետյանին աջակցելու մասին

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են, հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին: «Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից … Read more

«Նախընտրական դիսկուրս էր». քաղաքագետները՝ Փաշինյան–Պուտին բանակցությունների մասին

Փաշինյան-Պուտին բանակցությունների կոնկրետ ո՞ր հատվածն է տպավորել Ազգային ժողովի նախագահին, Ալեն Սիմոնյանը չի առանձնացնում, բայց մոսկովյան բանակցություններից բոլորովին այլ տպավորություն ունեն քաղաքագետները: «Մեր վարչապետը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության անկախ, ինքնուրույն պետության ղեկավարի կեցվածքով, ես մեծագույն հպարտությամբ էին հետևում այդ խոսակցությանը՝ երկու երկների ղեկավարների»,- ասաց Սիմոնյանը: Հարցերի այն շրջանակը, որոնց անդրադարձան Պուտինն ու Փաշինյանը, երկու երկրների … Read more

Եվս մեկ մահապատիժ Իրանում՝ հակակառավարական ակցիաներից հետո

Իրանում հերթական մահապատիժն է կայացել: Մահապատժի ենթարկած Ալի Ֆահիմը մեղավոր էր ճանաչվել հունվարին հակակառավարական ակցիաների ժամանակ ռազմական կայան ներխուժելու և զինանոց մտնելու փորձի համար, հայտնում է Իրանի պետական լրատվական ծառայությունը։ Մահապատժի վճիռը Իրանի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել։ Նույն միջադեպի հետ կապված երեք անձ արդեն իսկ ավելի վաղ մահապատժի է ենթարկվել։ Նրանցից Ամիրհոսեյն Հաթամին … Read more

Իրանը Թրամփի հայտարարությունը որակել է «պատերազմական հանցագործության մտադրության ապացույց»

Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները որակել է հստակ ապացույց «պատերազմական հանցագործություն կատարելու մտադրության» մասին: «Եվս մեկ անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ կերպով սպառնում է ոչնչացնել Իրանում քաղաքացիական գոյատևման համար էական նշանակությամբ ենթակառուցվածքները», – հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությաունն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին հարվածելու հայտարարությանը: Ներկայացուցչությունը շեշտել է, որ եթե … Read more

Իրանն ու Իսրայելը հայտնում են զոհերի մասին, նրանց թվում նաև երեխաներ կան

Թեհրանի նահանգում գիշերն ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ 10 տարին չլրացած չորս աղջիկ և երկու տղա, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բահարեստանի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածից առնվազն 13 մարդ է զոհվել։ Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին. Հայֆա քաղաքում հրթիռը խոցել է բնակելի շենքերից մեկը, տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ … Read more