Ծառուկյանը չի աջակցի Քոչարյանին ու Փաշինյանին, Կարապետյանի դեպքում «կքննարկի»

ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, հայտարարեց ինքը՝ Ծառուկյանը և պնդեց «ոչ մի պաշտոնի հակում չունեմ»: «Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտների լավ ներկայացուցիչներն են, արդյունավետ աշխատողներն են, ձեռագիր ունեն, նույն մարդիկ են ասում՝ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը … Read more

«Հայաստան» դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Նարեկ Կարապետյանը

Ըստ հարցումների, հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիրներից առաջատար համարվող Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը այսօր հրապարակեցին ընտրական ցուցակների առաջին երեք տասնյակի անունները: «Տաշիր գրուպի» սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժը 36 թեկնածուի անուն է բացահայտել: Ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում … Read more

Գալյանի խոստացած ժամկետն ավարտվել է, բայց Սահմանադրության նոր նախագիծը չի հրապարակվել

Մարտն ավարտվել է տասն օր առաջ ու արդարադատության նախարարի խոստացած նոր նախագիծը չկա: Սահմանադրության նախագիծն՝ ըստ Սրբուհի Գալյանի, արդեն պետք է հրապարակված լիներ: Ե՞րբ են հրապարակելու, նախարարությունից նոր ժամկետ հրաժարվում են նշել: Այս փուլում հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել, «Ազատությանը» հայտնել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը. «Սահմանադրության տեքստը պատրաստ է, և ներկայումս շարունակվում են դրա … Read more

Իրանը պետք է առանց նախապայմանների բացի Հորմուզի նեղուցը. ԱՄԷ նախարար

Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը պետք է առանց նախապայմանների բացի այն, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային պետական հսկա ADNOC-ի տնօրենը։ Պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի մեկնարկից հետո Թեհրանը փաստացի շրջափակել է ջրային ուղին: Չնայած երկշաբաթյա հրադադարի շրջանակում Վաշինգտոնի հետ … Read more

Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը վաղը կհանդիպեն Վատիկանում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վաղը Վատիկան իր այցի շրջանակում առաջին անգամ կհանդիպի Հռոմի Պապ Լևոն XIV-ին։ Այցը տեղի է ունենում թե՛ Մակրոնի, թե՛ Լևոն XIV-ի կողմից քննադատված իրանական պատերազմի ֆոնին։ Ֆրանսիայի նախագահն այսօր կժամանի Հռոմ։ Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիի հետ հանդիպում նախատեսված չէ։ Առավոտյան Առաքելական պալատում նախագահին կընդունի առաջին ամերիկացի Հռոմի պապը: Ելիսեյան պալատը Սուրբ … Read more

Լիտվան պահպանում է Բելառուսի հետ հաղորդակցությունը. ԱԳ նախարար

Լիտվան իրավիճակին համապատասխան տարբեր կապուղիներով պահպանում է հաղորդակցությունը Բելառուսի հետ, հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ «Չեմ կարող ասել ամենօրյա ռեժիմով, բայց կասեմ գրեթե ամեն օր, քանի որ տեղեկատվության փոխանցման մի շարք կապուղիներ ունենք։ Օրինակ՝ ամեն անգամ, երբ մեր օդային տարածքը խախտվում է, բողոքի նոտա ենք փոխանցում և ի պատասխան զեկույց ստանում։ Կապ … Read more

«Հայաստան» դաշինքի խոստումները՝ գույքահարկի նվազեցումից մինչև սոցիալական արդարություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը խոստանում է սոցիալական արդարություն, բարեկեցություն, եթե վստահության քվե ստանան ու իշխանության գան։ Խոստանում են բարելավել բոլորի կյանքը, գնաճին համարժեք բարձրացնել աշխատավարձն ու թոշակը, ստեղծել անթերի առողջապահական համակարգ, տարեկան մինչև 45000 աշխատատեղ են խոստանում։ Այս հավակնոտ ծրագիրն այն պայմաններում, երբ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 14 միլիարդ դոլարը. «Պետական պարտքը…. … Read more

Փաշինյանը վախենում է՝ Կարապետյանը «միլարդատերից բոմժ կարող է դառնալ»

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով: «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», – վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ է արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ … Read more

Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռքբերված երկշաբաթյա հրադադարը՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին՝ «տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար», փոխանցում են ՄԱԿ քարտուղարության գրասենյակից։ «Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու և մարդկային տառապանքները մեղմելու համար», – … Read more

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանը: Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռքբերված հրադադարը «մեծ օր է համաշխարհային խաղաղության համար» և կարող է «Մերձավոր Արևելքի ոսկե դարը դառնալ», – Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ դրական իրադարձություններ տեղի կունենան։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը … Read more