Երբ հասարակությունը հանրային դիսկուրսը «միաձայն ողբից» տանում է դեպի ակտիվ պահանջատիրության, պետությունը ստանում է պաշտպանունակություն, իսկ ապագան՝ իրատեսական հենարան. Վազգեն Պետրոսյան

Համակարգված հուսալքություն. ինչպես է ճանաչողական պատերազմը կոտրում հասարակական դիմադրությունը Այս աշխարհի «հզորների» համար այսօր պատերազմների հիմնական ռազմադաշտը մարդու գիտակցությունն է։ Ժամանակակից «ճանաչողական պատերազմը» (cognitive warfare) հետապնդում է մեկ նպատակ՝ փաստերի մանիպուլացման միջոցով վերաձևել հասարակության մտածողությունը և ստեղծված հետճշմարտության օգնությամբ պարբերաբար փոխելով իրականության ընկալումը վերջնականապես ջնջել դիմադրողականության ներքին ռեսուրսը։ Հայաստանի դեպքում այսօրինակ պատերազմը արդեն դարձել է … Read more

Հայաստանն ընտրություններից հետո. պատերազմ ու քաոս

Դատելով ներկա պահին հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կառուցվածքից, Նիկոլի հաղթանակը 2026թ․ ընտրություններում անկասելի է թվում։ Նա է թելադրում քաղաքական օրակարգը․ ձերբակալում ու ծեծում է ընդդիմախոսներին, ջրում է արցախյան դավաճանությունը, փակում է լրատվամիջոցներ, փլուզում է եկեղեցին, քանդում է բանակը, երկպառակություն է սերմանում հասարակության մեջ։ Այս ամենին ընդդիմությունը պատասխանում է լոկ ֆեյսբուքյան գրառումներով, լավագույն դեպքում՝ հարցազրույցներով, եւ մինչեւ … Read more

Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք. Վահե Հովհաննիսյան

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ Շատ երկրներում կան զսպման և դիմադրության համակարգեր՝ պետական ինստիտուտներ, … Read more

Անկանոն երթևեկության պայմաններում ապագա վարորդներից պահանջվում է կանոններով վարում. ովքե՞ր են վարորդական վկայական ստացողները

Վարորդական վկայականի գործնական քննության ժամանակ, ժամերով հերթ կանգնելով, չես կարող զրույցի չբռնվել անհամբեր իրենց հերթին սպասող մարդկանց հետ: Շատերը սրտատրոփ, ոմանք էլ արդեն հուսալքված սպասում են հերթական փորձությանը՝ ո՞վ կընդունի քննությունը, ի՞նչ տրամադրությամբ, քննական ո՞ր ավտոմեքենայով կվարեն։ Ի դեպ՝ քննական ավտոմեքենաների մեջ կան այնպիսիք, որոնց, մեղմ ասած, «հասկանալը» դժվար է. օրինակ՝ «ձեռքի արգելակը» մեկ անգամ … Read more

Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին Պետություն սիրելու դասեր տալը ուղղակի զավեշտալի

Կասկած չկա, որ եթե մի օր նորահայտ աղանդի առաջնորդը առավոտյան զարթնի և միացնի որևէ ադրբեջանական երաժշտություն, օրինակ՝ Զեյնաբ Յախյա գըզը Խանլարովայի երգերից որևէ մեկը և ղառի նշանով սեր խոստանա, ապա նույնքան հավանումներ ու պոզիտիվ մեկնաբանություններ կստանա իր «ստատուսի» տակ, որքան միշտ ստանում է։ Կարծում եմ, հավանումների և պոզիտիվ մեկնաբանությունների պակաս չի զգա տաղանդավոր աղանդավորը նաև … Read more

Փաստորեն հանդուրժեցինք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։ Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, որի կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր … Read more

Մեգանախագծերը՝ գործիք․ ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։ I. Ի՞նչ է առաջարկվում Մեզ անհրաժեշտ է ռազմավարական երևակայություն՝ ապագան տեսնելու և ստեղծելու ունակություն։ Այսօր երկրին անհրաժեշտ է նման մտածողության նոր ալիք՝ ավելի հավակնոտ, համակարգային և կայուն։ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ արձագանքել մարտահրավերների՞ն, թե՞ ձևավորել իր սեփական զարգացման օրակարգը։ … Read more

Ուկրաինան Նիկոլին դարձրեց հաղթաթուղթ

Ժամանակ առ ժամանակ Հայաստանում ակտիվանում է դեբատը, թե ով է «քըխ» եւ ով «պուպուշ»՝ Ռուսաստանը, թե՞ Արեւմուտքը։ Դեբատի էլեմենտները հետեւյալն են․ ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ հանձնեց Արցախը, ո՞վ է պահում Նիկոլին եւ, ի վերջո՝ ո՞վ կհանի Նիկոլին։ Իրականում այստեղ գուշակությունների կամ լավ ու վատ քեռիների որոնումների կարիք չկա, Նիկոլն ընդամենը պարզ աշխարհաքաղաքական հաշվարկի արդյունք է։ … Read more

Քանդեմ եկեղեցին, սարքեմ Զանգեզուրի միջանցքը

Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու … Read more

Հերթական Եկեղեցին պղծվեց ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք

Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։ Այդ երկու մասը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնությունն … Read more