«Դրվում է ընտրությունների կեղծման հիմքը․ ՔՊ արբանյակների համար «կոմֆորտ զոնա» են ստեղծում»․ Արեգ Սավգուլյան

«Նոր օրինագիծը ՔՊ-ին ներհատուկ երկաթյա տրամաբանությամբ սահմանափակում է հասարակական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվեի» դիտորդական առաքելության ղեկավար Արեգ Սավգուլյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենքը խստացնում է … Read more

«Կարող են չգրանցել դիտորդական առաքելությանը և պատճառաբանել, որ, օրինակ՝ ունեն մի դիտորդ, որը մի քանի տարի առաջ այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել»․ Ատոմ Մխիթարյան

«Մինչև հիմա Ընտրական օրենսգրքում կար ընդամենը երեք պահանջ, որ ներկայացվում էր ՀԿ-ներին կամ հիմնադրամներին, որոնց բավարարելու պարագայում կազմակերպությունները կարող էին իրականացնել տեղական դիտորդական առաքելություն։ Հիմա դրանց թիվը դարձել է 11․ ավելացել է ութ պահանջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «ՀայաՔվեի» դիտորդական առաքելության ղեկավար Ատոմ Մխիթարյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական … Read more

«ԿԸՀ-ն իր ճաշակով է որոշելու՝ գրանցե՞լ դիտորդական կազմակերպությանը, թե՞ոչ․ սա բացարձակ կամայականություն է»․ Ավետիք Չալաբյան

«Սա մի օրենքի նախագիծ է, որը հանրության մեջ արդեն սկսել են անվանել ընդդեմ ՀայաՔվեի և ժողովրդավարության օրենքի նախագիծ։ Մեզ համար ևս այդ զարգացումները մեծ անակնկալ էին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական … Read more

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»․ ՔՊ-ն ԸՕ-ում դիտորդական կազմակերպությունների գործունեության կարգն է փոխում

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ-ական այլ պատգամավորների նախաձեռնությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարցը կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմում։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որպեսզի քաղաքական ուժերի հետ համաձայնությունների դաշտ չմտնեն դիտորդական առաքելությունները, հնարավո՞ր է … Read more

Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ «Ժողովուրդ»

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։ «Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։ «Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն … Read more

«Նախկինում դատաիրավական համակարգը գտնվում էր իշխանության ազդեցության տակ, հիմա իրենք խաղում են իրար հետ»

Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ Սկիզբը՝ «Առավոտի» 26. 12.2025-ի համարում Հայաստանը բացարձակ առաջատար է Եվրոպայում՝ առանց դատավճռի ազատազրկվածների տոկոսային հարաբերակցությամբ. այս ցուցանիշները հանրայնացրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա առաջիններից էր, որ շինծու քաղաքական մեղադրանքով 2 տարի վեց ամիս՝ 1 տարի, 11 ամիս կալանքի հաշվանցմամբ, ազատազրկվեց ՔՊ-ական իշխանության կողմից՝ այսպես կոչված՝ … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է իշխանության և մի խումբ եպիսկոպոսների համատեղ քայլերը Հայ Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ խստորեն դատապարտել է իշխող վարչախմբի ղեկավարի և մի խումբ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին։ Միավորումը պնդում է, որ այդ գործողությունները քաղաքական բնույթ ունեն, խորացնում են հասարակական պառակտումը և հակասում են եկեղեցին ապաքաղաքականացնելու հայտարարություններին՝ ընդգծելով, որ շարունակելու … Read more

Տիրադավ եպիսկոպոսները այդպիսով դեմ են դուրս գալիս իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը. «Հայաքվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին: Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով … Read more