Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 19:40-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում … Read more

Ավելի քան 25 հազար երեխա մասնակցել է վարչապետի գավաթի մրցաշարերին

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։ Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ … Read more

Ինչպիսի՞ն է Երևանում մթնոլորտային օդի որակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,◾️ Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,◾️ Նոր … Read more

Կապանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը. կա տուժած

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վիգեն … Read more

Կրթության ոլորտի բյուջեն շարունակաբար աճում է. ԿԳՄՍ նախարար

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մինչ անցնող տարվա հիմնական ձեռքբերումներն ու հաշվետու ցուցանիշները ներկայացնելը՝ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին: Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է Հանրակրթության … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 11651 այց. Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և տեսանյութ հրապարակել:

Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել. Արսեն Գասպարյան

2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։ Այս հոդվածն առաջարկում է պետականության մի … Read more