Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել․ թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել։ Թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է։ Ահա՛, թե ինչպես ենք անելու»։

ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։ ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։

ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։ ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։

Ողբերգական վրաերթ-վթար՝ Արագածոտնի մարզում. «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները տուժածին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը … Read more

Իրազեկում. կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև … Read more

Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, Հրազդան, Սևան, Ապարան մառախուղ է – Live News

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։ Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին … Read more

Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին

«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ «Հարգելի պարոն փոխնախագահ։ Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  ընթացքում լինելու եք ինչպես … Read more

Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի

Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից: «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետախուզվողները հայտնաբերվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաղաղ Դոնի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 56-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 3-ից Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: *** Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած

Փետրվարի 9-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land … Read more