Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։
ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։