Փոշու պարունակությունը 4 քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-30-ը (2026թ․)։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ՀՀ չորս քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Ալավերդի քաղաքում՝Սայաթ-Նովայի փողոց՝ հունվարի 27-ին և 29-30-ը, Դեբեդի փողոցի հարակից … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Ողջաբերդ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սպարտակ Բ.-ի վարած «Kia» մակնիշի և 54-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին և հայտնվել բնակչի քարե պարսպի մոտ, … Read more

Պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի

Փետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնելիս, Արարատի մարզի պարեկները տեխզննում չունենալու հիմքով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է նաև, որ Վեդի քաղաքի բնակիչ 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է, ինչպես նաև զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նա պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ … Read more

ԱՄՆ-ում ներկայացրել ենք ՀՀ-ում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։ Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների … Read more

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցրչներին՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, … Read more

Ադրբեջանի տարածքով ևս 8 վագոն ռուսական ցորեն է գալիս Հայաստան – Live News

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ նույն երթուղով երեկ Հայաստան էր ժամանել 25 վագոն ռուսական հացահատիկ՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա քաշով։

Մարտին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը․ Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է։ Սահմանադրության նոր տեքստի մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Այս մասին խոսել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Մենք չենք շեղվելու այն ժամկետներից, որոնց մասին բազմիցս խոսել ենք, և մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը։ Այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը արդեն … Read more

Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Բագրատ Սրբազանին վհատված կտեսնեն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի մոտից եմ գալիս, լավ էր։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ եվրոպացիներն ապշած էին, կարծել են Սրբազանին վհատված կտեսնեն»,- հավելել է նա։

Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը․ ՈՒՂԻՂ

Վերաքննիչ դատարանում քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։ Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, … Read more

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ․ ՌԴ ԱԳՆ – Live News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», – ասել է նա։